Ուկրաինայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկ
Վիքիմեդիայի նախագծի ցանկ / From Wikipedia, the free encyclopedia
ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում Ուկրաինայի օբյեկտները թվով 7-ն են (2014 թվականի դրությամբ), որը կազմում է ընդհանուր թվի 0,7 % -ը (1073-ը 2017 թվականին)։ 6 օբյեկտներ ցանկում ներառված են մշակութային չափանիշներով, ընդ որում դրանցից 1-ը ճանաչվում է որպես մարդկային ստեղծագործ հանճարի գլուխգործոց (չափանիշ), և 1 օբյեկտ ներառված է բնական չափանիշներով։ Բացի այդ, 2014 թվականի դրությամբ Ուկրաինայի տարածքում տեղակայված են 15 օբյեկտներ, որոնք Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկվելու թեկնածուներ են[1]։ Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միությունը, որի կազմում այդ ժամանակ ներառված էր Ուկրաինական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը, վավերացրել է համաշխարհային ժառանգության պաշտպանության կոնվենցիան 1988 թվականի հոկտեմբերի 12-ին[2]։ Ուկրաինայի առաջին օբյեկտներն ընդգրկվել են ցանկում 1990 թվականին, Համաշխարհային ժառանգության հանձնաժողովի 14-րդ նստաշրջանում։
Այս ցանկը բաղկացած է երկու աղյուսակից։ Առաջին ցանկի օբյեկտները ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտներն են, երկրորդում՝ այն օբյեկտները, որոնք Ուկրաինայի կառավարության կողմից առաջարկվել է որպես համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկվելու թեկնածու օբյեկտներ։ Բոլոր օբյեկտները ցանկում ներառված են ըստ հերթականության, ինչպես նաև նշված են դրանց գտնվելու վայրը, աշխարհագրական կոորդինատները, ստեղծման ժամանակը, ցուցակագրման տարեթիվը, ID- ին տրված գնահատման չափանիշը։