Չանաքքալե 1915
կամուրջ Թուրքիայում / From Wikipedia, the free encyclopedia
Չանաքքալե 1915 (թուրքերեն՝ Çanakkale Köprüsü) կամ Դարդանելի կամուրջ (թուրքերեն՝ Çanakkale Boğaz Köprüsü), ավտոմոբիլային կախովի կամուրջ Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Չանաքքալե նահանգում։ Լապսեկի և Գելիբոլու քաղաքներից հարավ գտնվող կամուրջն անցնում է Դարդանելի նեղուցի վրայով Մարմարա ծովից մոտ 10 կմ հարավ։ Կամուրջը Կինալի-Բալիկեսիր մայրուղու մի մասն է, որը միացնում է Արևելյան Թրակիայի O-3 և O-7 մայրուղիները Անատոլիայի O-5 մայրուղու հետ։ 2023 մ հիմնական բացվածքով կամուրջը 32 մ-ով գերազանցել է ճապոնական Ակաշի Կայկյո կամուրջը՝ դառնալով աշխարհի ամենաերկար կախովի կամուրջը։ Կամուրջը պաշտոնապես բացել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2022 թվականի մարտի 18-ին[4]։ Սա Թուրքիայի նեղուցներով անցնող` եվրոպական և ասիական ափերը միացնող չորրորդ կամուրջն է Ստամբուլի երեք կամուրջների հետ միասին[5][6]։
Չանաքքալե 1915 | |
---|---|
Անունով | Դարդանելիի օպերացիա, Չանաքկալե և naval operations in the Dardanelles Campaign? |
Երկիր | Թուրքիա |
Տեղանք | Գելիբոլու[1] և Լափսեքի[1] |
Տեսակ | կախովի կամուրջ, ճանապարհային կամուրջ, վճարովի կամուրջ, պողպատե կամուրջ և cross-sea bridge? |
Նյութ | պողպատ[2] |
Գույն | կարմիր |
Թռիչքների քանակ | 3 |
Հատում է | Դարդանելի նեղուց |
Երկարություն | 4608 մետր[3] |
Լայնություն | 45,06 մետր[2] |
Բացման տարեթիվ | մարտի 18, 2022 |