Չավի Էռնանդես
իսպանացի ֆուտբոլիստ / From Wikipedia, the free encyclopedia
Խավիեր «Չավի» Էռնանդես Կրեուս[3] (կատ.՝ Xavier Hernández i Creus, հունվարի 25, 1980(1980-01-25)[4][5][6][…], Տեռասա, Àmbit metropolità de Barcelona, Բարսելոնայի պրովինցիա, Կատալոնիա, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ, իր գրեթե ամբողջ կարիերայում խաղացել է «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբում, իսկ հետո տեղափոխվել Ալ Սադ, ով Բարսելոնայի և աշխարհի լավագույն կիսապաշտպաններից մեկն է։ Չավին Բարսելոնայի առաջատարներից ու սիմվոլներից էր, հայտնի է իր գերճշգրիտ փոխանցումներով։ Խաղում է նաև Իսպանիայի ազգային հավաքականում։
Չավի Էռնանդես կատ.՝ Xavier Hernández Creus | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | |||||||||
Ամբողջական անուն | անգլ.՝ Xavier Hernández i Creus[1] | ||||||||
Ազգությունը | իսպանացի | ||||||||
Քաղաքացիությունը | Իսպանիա | ||||||||
Մականուն | անգլ.՝ El Profe, El Maestro | ||||||||
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 25, 1980 (44 տարեկան) | ||||||||
Ծննդավայր | Տեռասա, Իսպանիա | ||||||||
Հասակ | 170 սմ[2] | ||||||||
Քաշ | 68 կգ | ||||||||
Դիրք | Կիսապաշտպան | ||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||
Ներկա ակումբ | Ավարտելե կարիերան | ||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||
1991–1997 | Բարսելոնա | ||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||
1997–2000 1998–2015 2015-ներկա |
Բարսելոնա Բ Բարսելոնա Ալ Սադ |
61 (4) 505 (58) 50 (13) | |||||||
Ազգային հավաքական | |||||||||
1997 1997–1998 1999 1998–2001 2000 2000–2014 |
Իսպանիա Մ-17 Իսպանիա Մ-18 Իսպանիա Մ-20 Իսպանիա Մ-21 Իսպանիա Մ-23 Իսպանիա |
10 (2) 10 (0) 6 (2) 25 (7) 6 (2) 130 (13) | |||||||
Մարզչական կարիերա | |||||||||
| |||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Չավին եկավ Լա Մասիա, որը Բարսելոնայի երիտասարդական ակադեմիան է, 11 տարեկան հասակում։ Նա իր դեբյուտը նշեց Մալյորկա ԱՄԱ-ի դեմ սուպերգավաթային խաղում, որը տեղի ունեցավ 1998 թվականի Օգոստոսի 18-ին։ Նա խաղացել է 673 խաղ, խփել է 82 գոլ և 180 գոլային փոխանցում է կատարել 50 ֆուտբոլիստի։ Չավին Բարսելոնա ՖԱ-ի պատմության մեջ առաջին ֆուտբոլիստն է որը խաղացել է 150 միջազգային հանդիպում[7]։ Նա Բարսելոնայի լավագույն կիսապաշտպաններից է ողջ պատմության մեջ և ամենաարդյունավետ փլեյմեյքերը[8][9][10][11]։
Մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունը 1999 թվականին, 2000 թվականի Օլիմպիադայում Չավին իր հավաքականի հետ նվաճել է Արծաթե մեդալը։ 2000 թվականից սկսած՝ նա խաղացել 130 խաղ Իսպանիայի ազգային հավաքականում, և համարվում է հավաքականի երբեմնի հաջողություններին հսկայական աջակցած մարդ։ Նա ունեցել է առանցքային դեր 2010 թվականի Աշխարհի առաջնության, ինչպես նաև 2008 թ.ի և 2012 թ.ի եվրոպայի առաջնությունների Իսպանիայի հաղթանակներում։ Նրան ՈՒԵՖԱ-ից շնորհվեց 2008 թ.ի առաջնության լավագույն խաղացող մրցանակը[12], Չավին ընդգրկվել է 2010 թվականի Աշխարհի առաջնության, և Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության 2008 և 2012 թվականների առաջնության խորհրդանշական հավաքականում։ Խաղալով Բարսելոնա ֆուտբոլային ակումբում, Չավին դարձել է Չեմպիոնների Լիգայի 2009 թվականի եզրափակիչ խաղի լավագույն ֆուտբոլիստ։
Չավին ամենատիտղոսակիր ֆուտբոլիստն է (25) Իսպանական ֆուտբոլի պատմության մեջ[13][14] Նա 2010 թվականին World Soccer ամսագրի վարկածով դարձել է տարվա լավագույն ֆուտբոլիստ։ Չավին եղել է Ոսկե գնդակի թեկնածու, և զբաղեցրել է երրորդ տեղը 2009, 2010 և 2011 թվականներին։ 2011 թվականին նա Մեսսից հետո եղել է երկրորդ ՈՒԵՖԱ-ի վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստը։ Նա եղել է նաև IFFHS-ի վարկածով աշխարհի լավագույն փլեյմեյքեր 4 տարի անընդմեջ՝ 2008, 2009, 2010, 2011։ Չավին ընտրվել է FIFA World XI և ՈՒԵՖԱ-ի վարկածով տարվա լավագույն խաղացող 5 անգամ անընդմեջ՝ 2008, 2009, 2010, 2011, 2012։ Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 2012-ի եզրափակչում նա կատարել է 2 գոլային փոխանցում։ Չավին դարձավ առաջին խաղացողը, որ եվրոպայի առաջնության եզրափակիչում դառնում է 2 գոլային փոխանցման հեղինակ, նա դրանից 4 տարի առաջ դարձել էր եզրափակչում միակ գոլի հեղինակ[15]։ Նա 2012 թվականին պարգևատրվել է սպորտային գծով Աստուրիասի թագավորի մրցանակով։