Չարլսթոն (անգլ.՝ Charleston), բնակչության թվով ամենահին և խոշորագույն քաղաքը ԱՄՆ Հարավային Կարոլինա նահանգում, համանուն Չարլսթոն շրջանի վարչական կենտրոնը[3], Չարլսթոնի, Նորթ Չարլսթոնի և Սամերվիլի քաղաքային ագլոմերացիաների կենտրոնը։ Քաղաքը գտնվում է Հարավային Կարոլինայի օվկիանոսային ափի կենտրոնական մասից մի փոքր հարավ՝ Չարլսթոնյան խորջրյա ծովախորշի մոտ, որը ձևավորվել է Էշլի, Կուպեր և Վանդո գետերի միաձուլման արդյունքում։ Այն մինչ օրս պայմանավորում է քաղաքի պատմական դերը որպես խոշոր նավահանգիստ Ատլանտյան օվկիանոսի ափին։ Ըստ ԱՄՆ բնակչության մարդահամարի բյուրոյի տվյալների՝ 2017 թվականին քաղաքի բնակչությունը կազմել է 134 875 մարդ[4], իսկ Չարլսթոնի ագլոմերացիայի (Բերկլի, Չարլսթոն, Դորչեստեր շրջաններ) բնակչությունը՝ 775831 մարդ, ինչի շնորհիվ այն զբաղեցնում է ԱՄՆ՝ բնակչության թվաքանակով խոշոր ագլոմերացիաների 74-րդ[5][6] և Հարավային Կարոլինայում երրորդ հորիզոնականները։
Արագ փաստեր Բնակավայր, Երկիր ...
Փակել