Պաբլո Էսկոբար
From Wikipedia, the free encyclopedia
Պաբլո Էմիլիո Էսկոբար Գավիրիա[5] (իսպ.՝ Pablo Emilio Escobar Gaviria, դեկտեմբերի 1, 1949(1949-12-01)[1][2][3][…], Ռիոնեգրա, Անտիոքիա - դեկտեմբերի 2, 1993(1993-12-02)[1][2][3][…], Մեդելյին, Անտիոքիա), կոլումբիացի թմրաբարոն, Մեդելինյան կոկաինային կարտելի առաջնորդ։ Համարվել է պատմության ամենահարուստ հանցագործներից մեկը՝ վաղ 90-ականներին ունենալով շուրջ 30 միլիարդ ԱՄՆ դոլարի կարողություն[6]։
Պաբլո Էսկոբար իսպ.՝ Pablo Escobar | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 1, 1949(1949-12-01)[1][2][3][…] |
Ծննդավայր | Ռիոնեգրա, Անտիոքիա |
Մահացել է | դեկտեմբերի 2, 1993(1993-12-02)[1][2][3][…] (44 տարեկան) |
Մահվան վայր | Մեդելյին, Անտիոքիա |
Գերեզման | Մեդելյին[4] |
Քաղաքացիություն | Կոլումբիա |
Մայրենի լեզու | իսպաներեն |
Կրոն | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Մասնագիտություն | թմրաբարոն և քաղաքական գործիչ |
Ամուսին | María Isabel Santos Caballero? |
Զբաղեցրած պաշտոններ | Կոլումբիայի ներկայացուցիչների պալատի անդամ և տնօրեն |
Կուսակցություն | Կոլումբիայի լիբերալ կուսակցություն |
Անդամություն | Մեդելյինի կարտել |
Երեխաներ | Սեբաստիան Մարոքին և Մանուելա Էսկոբար |
Ստորագրություն | |
Pablo Escobar Վիքիպահեստում |
Կոկաինի առևտրի արդյունաբերություն մուտք է գործել վաղ 1970-ականներին՝ ոլորտի բազմաթիվ այլ ներկայացուցիչների հետ ձևավորելով Մեդելինյան կարտելը։ Որոշ ժամանակ անց կարողացել է տիրել ԱՄՆ ներմուծվող կոկաինի 80 % մասնաբաժնին[7]։
Համերկրացիների և հատկապես չքավոր խավի շրջանում վայելել է մեծ ժողովրդականություն, հովանավորել է բազմաթիվ բարեգործական ծրագրեր, ֆինանսավորել ֆուտբոլային ակումբներ և այլն[8]։