Պալացցո Բարբարո
From Wikipedia, the free encyclopedia
Պալացցո Բարբարո (իտալ.՝ Palazzo Barbaro), 2 սահմանակից պալատներ Վենետիկում Գրանդ ջրանցքի վրա Սան Մարկո շրջանում։ Գտնվում են Կավալլի-Ֆրանկետտի պալատի կողքին։ Շինությունը հայտնի է նաև որպես Բարբարո Կուրտիսի պալատ[4]։
Տեսակ | պալացցո |
---|---|
Երկիր | Իտալիա |
Տեղագրություն | Municipalità di Venezia-Murano-Burano |
Վայր | Սան Մարկո |
Հասցե | Fondamenta Barbaro, 2840, San Marco |
Գտնվում է ափին | Մեծ ջրանցք |
Ճարտարապետական ոճ | իտալական գոթիկա |
Բնակիչ | Հենրի Ջեյմս[1], Իզաբելլա Ստյուարտ Գարդներ[1], Ջոն Սինգեր Սարջենթ[1], Կլոդ Մոնե և Ռոբերտ Բրաունինգ |
Հիմնադրված է | մոտ 1425[2] և 1690[1] |
Ճարտարապետ | Antonio Gaspari?[3] |
Կառուցված են եղել Բարբարո ընտանիքի համար։ Պալատներից առաջինը կառուցվել է 1425 թվականին՝ գոթական ոճով[5], ճարտարապետ Ջովաննի Բոն[6]։ Այն պատկանել է Պիերո Սպիերային 15-րդ դարում։ Երկրորդը բարոկկո ոճով նախագծվել է 1694 թվականին՝ ճարտարապետ Անտոնիո Գասպարի կողմից։
19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին հին պալատ են եկել շատ հայտնի անձնավորություններ։ Ամերիկյան միլիոնատեր Կերտիսովների ընտանիքի հյուրերի մեջ Բոստոնից եղել են Ռոբերտ Բրաունինգը, Կլոդ Մոնեն, Ջոն Սինգերը, Ջեյմս Ուիստլերը, Իզաբելլա Գարդները։ Իսկ գրող Հենրի Ջեյմսն այս տանն է գրել իր «Ասպերնայի թղթերը» ստեղծագործությունը։