Պավել Դիբենկո
From Wikipedia, the free encyclopedia
Պավել Եֆիմովիչ Դիբենկո (ռուս.՝ Па́вел Ефи́мович Дыбе́нко, փետրվարի 28, 1889(1889-02-28)[1][2], Նովոզիբկով, Չեռնիգովի նահանգ, Ռուսական կայսրություն - հուլիսի 29, 1938(1938-07-29)[2][1], Կոմունարկայի կրակահրապարակ, Լենինսկի շրջան, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային ռազմական գործիչ, բանակի երկրորդ կարգի հրամանատար (1935), ԽՄԿԿ անդամ (1912)։
Պավել Եֆիմովիչ Դիբենկո | |
---|---|
Па́вел Ефи́мович Дыбе́нко | |
16 (28) փետրվար 1889 - 29 հուլիս 1938 | |
Ծննդավայր | Գյուղ Լյուդկովո |
Մահվան վայր | Կոմունարկայի կրակահրապարակ, Լենինսկի շրջան, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Կոմունարկայի կրակահրապարակ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Զորատեսակ | Ռուսական կայսերական բանակ |
Ծառայության տարիներ | 1911-1938 |
Կոչում | Komandarm 2nd rank? |
Զորամաս | Բալթիական նավատորմ, Մերձվոլգյան և Լենինգրադյան ռազմական օկրուգ։ |
Հրամանատարն էր | Մերձվոլգյան և Լենինգրադյան ռազմական օկրուգների զորքերի հրամանատար։ |
Մարտեր/ պատերազմներ | Առաջին համաշխարհային պատերազմ, Ռուսական հեղափոխություն, Հուլիսյան օրեր, Հոկտեմբերյան զինված ապստամբություն Պետրոգրադում, Ukrainian Front (1919)?, Northern Taurida Operation?, Կրոնշտադտյան ապստամբություն և Տամբովի ապստամբություն |
Պաշտոնաթող | 1938 |
Պարգևներ | Կարմիր դրոշի 3 շքանշան |
Ստորագրություն |
1911 թվականից ծառայել է Բալթիական նավատորմում։ 1917 թվականին եղել է Ցենտրոբալտի նախագահ, Պետրոգրադի Ռազմահեղափոխական կոմիտեի անդամ, 1918 թվականին՝ ՌԽՖՍՀ ծովային գործերի ժողկոմ։ Մասնակցել է Ռուսաստանի քաղաքացիական պատերազմին, Կրոնշտադտի ապստամբության ճնշմանը (1921)։ 1928-1938 թվականներին եղել է Միջինասիական, Մերձվոլգյան և Լենինգրադյան ռազմական օկրուգների զորքերի հրամանատար։
Եղել է ԽՍՀՄ Ռազմահեղափոխական խորհրդի, ԽՍՀՄ Կենտգործկոմի անդամ, ԽՍՀՄ առաջին գումարման Գերագույն Խորհրդի պատգամավոր։