Պլայա դե Պալմա
From Wikipedia, the free encyclopedia
Պլայա դե Պալմա (կատ.՝ Platja de Palma, իսպ.՝ Playa de Palma[1][2],), զբոսաշրջային և ծովափնյա քաղաք Իսպանիայի Բալեարյան կղզում՝ Պալմայից 6 կմ հեռավորության վրա։ Մալյորկայի օդանավակայանից այստեղ կարելի է հասնել րոպեների ընթացքում։ Արևմուտքից հարակից է Կան Պաստիլյա, իսկ արևելքից՝ Արենալ լողափերին։ Էկոլոգիակական մաքրության համար պարգևատրվել է Կապույտ դրոշով։ Լողափերն այստեղ բաց են և անվճար։ Վճարովի լողափերում կան հովանոցներ և արժեն 5 եվրո։
Բնակավայր | |||
---|---|---|---|
Պլայա դե Պալմա | |||
Playa de Palma | |||
Երկիր | Իսպանիա | ||
Ինքնավար համայնք | Բալեարյան կղզիներԲալեարյան կղզիներ | ||
Կղզի | Մալյորկա | ||
Կոմարկա | Պալմա դե Մարլյորկա | ||
Խոսվող լեզուներ | Իսպաներեն | ||
Բնակչություն | 11.934 մարդ (2011) | ||
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||
| |||
Պլայա դե Պալման, ձգվելով Միջերկրական ծովի Պալմա ծովափի երկայնքով, անցնում է հետևյալ տարածքներով՝ Ս'Արենալ, Կան Պաստիլյա, Կան Պերե Անտոնի, Էլ Կոլ դեն Ռաբասա, Լես Մերավելես, Էլ Մոլինար։ Առօրյա կյանքում այս տարածքը նշելու համար օգտագործվում է Platja de Palma անվանումը։ Տարածքի իսպաներեն տարբերակը՝ Playa de Palma, օգտագործվում է որպես պաշտոնական անվանում միայն ֆրանկների ժամանակ։
Պլայա դե Պալմայում առկա են սպիտակ ավազով պատված լողափեր՝ ցանկացած հասակի զբոսաշրջիկի համար նախատեսված։ Ամբողջ տարածքը գտնվում է հյուրանոցների, բարերի և ժամանցային կենտրոնների հսկողության տակ։