Ջեյմս Բեյ
From Wikipedia, the free encyclopedia
Ջեյմս Բեյ (սեպտեմբերի 4, 1990(1990-09-04)[2][3], Հիթչին, Նորթ Հարթֆորդշիր, Հարթֆորշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն[2]), բրիտանացի երգիչ, երգահան և կիթառահար[4][5]։ Հայտնի է դարձել իր Chaos and the Calm (2015) ալբոմի շնորհիվ։ Ալբոմը առաջին տեղն է զբաղեցրել Մեծ Բրիտանիայում և 15-րդ տեղը՝ ԱՄՆ-ում։ Hold Back the River սինգլը գրավել է 2-րդ հորիզոնականը UK Singles Chart-ում։
Արագ փաստեր Ջեյմս Բեյ, Հիմնական տվյալներ ...
Ջեյմս Բեյ | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | James Bay |
Ի ծնե անուն | անգլ.՝ James Michael Bay |
Ծնվել է | սեպտեմբերի 4, 1990 Հիթչին Հարթֆորդշիր |
Երկիր | Անգլիա |
Ժանրեր | ինդի փոփ, սոուլ, ալտերնատիվ ռոք |
Մասնագիտություն | հեղինակ-կատարող, կիթառահար, երգիչ, ստուդիական երաժիշտ, երաժիշտ և կոմպոզիտոր |
Երգչաձայն | տենոր |
Գործիքներ | կիթառ[1] և վոկալ[1] |
Գործունեություն | 2013 - մեր օրեր |
Լեյբլ | Virgin EMI, Republic |
Կրթություն | Hitchin Boys' School? և Ժամանակակից երաժշտության բրիտանական և իռլանդական ինստիտուտ |
Կայք | jamesbaymusic.com |
James Bay (singer) Վիքիպահեստում |
Փակել
Բեյը մեծացել է Հիթչին Հարթֆորդշիրում և նախքան Brighton Institute of Modern Music-ում սովորելը հաճախել է Hitchin Boys' School[6]: 2015 թվականին Բեյը արժանացել է Բրիտանական մրցանակի՝ «Քննադատների ընտրություն» անվանակարգում[7]։