Ջեյմս Ֆոլի
From Wikipedia, the free encyclopedia
Ջեյմս Ռայթ Ֆոլի (անգլ.՝ James Wright Foley, հոկտեմբերի 18, 1973(1973-10-18)[1][2], Rochester, Ստրաֆորդ շրջան, Նյու Հեմփշիր, ԱՄՆ - օգոստոսի 19, 2014(2014-08-19)[1], Ալ-Ռակկա, Սիրիա[3][4][5]), ամերիկացի անկախ ֆոտոլրագրող, որն աշխատել է լուրերի օնլայն GlobalPost ծառայությունում[3]։ Առևանգվել է Սիրիայի հյուսիս-արևմուտքում 2012 թվականի նոյեմբերի 22-ին[6]։ Ֆոլին մահապատժի է ենթարկվել 2014 թվականի օգոստոսի 19-ին կամ ավելի վաղ, Իրաքի և Լևանտի իսլամական պետության ահաբեկչական ջիհադիստական խմբավորման կողմից` որպես վրեժ ԱՄՆ ռազմաօդային ուժերի կողմից Իրաքում իրենց զորամասերն ռմբակոծելու համար[7][8]։
Արագ փաստեր Ջեյմս Ֆոլի, Ծնվել է ...
Ջեյմս Ֆոլի | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 18, 1973(1973-10-18)[1][2] |
Ծննդավայր | Rochester, Ստրաֆորդ շրջան, Նյու Հեմփշիր, ԱՄՆ |
Մահացել է | օգոստոսի 19, 2014(2014-08-19)[1] (40 տարեկան) |
Մահվան վայր | Ալ-Ռակկա, Սիրիա |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրոն | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Կրթություն | Մարկետ համալսարան, Մասաչուսեթսի համալսարան Ամհերստում, Հյուսիսարևմտյան համալսարան, Լրագրության Մեդիլ դպրոց և Kingswood Regional High School? |
Մասնագիտություն | ֆոտոլրագրող, ուսուցիչ և լրագրող |
Աշխատավայր | GlobalPost?, Ֆրանսպրես և Աստղեր և զոլեր (լրագիր) |
Պարգևներ և մրցանակներ |
Փակել