Ջոն Չարլզ
From Wikipedia, the free encyclopedia
Ուիլյամ Ջոն Չարլզ (անգլ.՝ William John Charles; դեկտեմբերի 27, 1931(1931-12-27)[1], Cwmbwrla, Սուոնսի, Ուելս, Միացյալ Թագավորություն - փետրվարի 21, 2004(2004-02-21), Ուեյքֆիլդ, Արևմտյան Յորքշիր, Յորքշիր և Համբեր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), Ուելսացի ֆուտբոլիստ։ Եվրոպական ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողներից մեկը, ըստ ՊՍՀՖՖ-ի հարցման՝ 20-րդ դարի լավագույն ֆուտբոլիստների մեջ 84-րդ տեղն է զբաղեցնում, ՈՒԵՖԱ-ում ճանաչվել է 20-րդ դարի Ուելսի լավագույն ֆուտբոլիստ։ Չարլզն ընդգրկվել է Անգլիայի ֆուտբոլային լիգայի հարյուր լեգենդների շարքում, մտնում է անգլիական ֆուտբոլի փառքի սրահ։ Գտնվում է 100 ուելսցի ազգային հերոսների ցուցակում 19-րդ համարի ներքո[2]։ Չարլզը Բրիտանական կայսրության շքանշանի (CBE) հրամանատարի կոչում է ստացել։ Չարլզը համարվում է «A Սերիայի» ամենամեծ օտարերկրյա խաղացողը[3]։ Չարլզը առաջին նեիտալյանցին է, որը մտել է «A Սերիայի» փառքի սրահ[4]։
Քաղաքացիությունը | Միացյալ Թագավորություն | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | դեկտեմբերի 27, 1931(1931-12-27)[1] | ||
Ծննդավայր | Cwmbwrla, Սուոնսի, Ուելս, Միացյալ Թագավորություն | ||
Մահվան ամսաթիվ | փետրվարի 21, 2004(2004-02-21) (72 տարեկան) | ||
Մահվան վայր | Ուեյքֆիլդ, Արևմտյան Յորքշիր, Յորքշիր և Համբեր, Անգլիա, Միացյալ Թագավորություն | ||
Հասակ | 188 սանտիմետր | ||
Քաշ | 89 կիլոգրամ | ||
Դիրք | հարձակվող | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Լրագրող Դոն Դեյվիսի դիպուկ արտահայտությամբ, Ջոն Չարլզը «ուժեղ էր, Ինչպես Հերկուլեսը, և իշխում էր, որպես Կեսար[5]»: Սըր Բոբի Չարլթոնն իր գրքում նրան անվանել է «անհամեմատելի»։ Անգլիայի ֆուտբոլային լիգայի առաջին դիվիզիոնի վեցակի լավագույն ռմբարկու Ջիմի Գրիվզն ասել է. «Եթե ես ընտրեի Բրիտանիայի ամենամեծ հավաքականը, կամ նույնիսկ աշխարհի հավաքականը, Ջոն Չարլզը կլիներ այնտեղ»։ Մարկ Հյուզը, որն Անգլիայի 1989 թվականի լավագույն ֆուտբոլիստն է, ասել է, որ Չարլզը «Ուելսի հավաքականի մարզաշապիկը կրող ամենամեծ ֆուտբոլիստն է»։