Ջոն Սնոու (բժիշկ)
From Wikipedia, the free encyclopedia
Ջոն Սնոու (անգլ.՝ John Snow; մարտի 15, 1813 — մարտի 16, 1858), բրիտանացի բժիշկ, անզգայացման և բժշկական հիգիենայի զանգվածային ներդրման առաջին հետևորդներից մեկը։ Նա համարվում է ժամանակակից համաճարակաբանության հիմնադիրներից մեկը և առավել հայտնի է 1854 թվականին Լոնդոնի Սոհո թաղամասում խոլերայի բռնկման ուսումնասիրությամբ։
Ջոն Սնոու բրիտանական անգլերեն՝ John Snow | |
---|---|
Ծնվել է | մարտի 15, 1813(1813-03-15)[1][2][3] |
Ծննդավայր | Յորք, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մահացել է | հունիսի 16, 1858(1858-06-16)[2][3] (45 տարեկան) |
Մահվան վայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մահվան պատճառ | Կաթված |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Կրթություն | Westminster Hospital Medical School? և Լոնդոնի համալսարան |
Մասնագիտություն | բժիշկ, համաճարակաբան և անեսթեզիոլոգ |
Ստորագրություն |
Ծնվել է 1813 թվականին Յորքում` ածխագործի աղքատ ընտանիքում, եղել է ինը երեխաներից առաջինը։ Բժշկությամբ հետաքրքրվել է պատանեկության տարիներից` տասնչորս տարեկանում դառնալով վիրաբույժի աշակերտ։ 1844 թվականի դեկտեմբերին ավարտել է Լոնդոնի համալսարանի բժշկական ֆակուլտետը, 1850 թվականից եղել է Թագավորական քոլեջի բժիշկների անդամ։ Համարվել է Լոնդոնի Համաճարակաբանական կազմակերպության հիմնադիրներից մեկը[4]։
Սնոուն եղել է այն առաջին բժիշկներից մեկը, ովքեր անզգայացման համար սկսեցին ակտիվորեն օգտագործել եթեր և քլորոֆորմ։ Հայտնի է նրանով, որ Վիկտորյա թագուհու երկու ծննդաբերությունների ժամանակ նրան անձամբ տվել է քլորոֆորմ[5]։ Եղել է այսպես կոչված «միազմայի տեսության» հակառակորդ, ենթադրվում է, որ նա առաջինն է հաստատել խոլերայի տարածումը վարակված ջրի միջոցով։
Երբեք ամուսնացած չի եղել։ Մահացել է 45 տարեկան հասակում` ինսուլտից[6]։
Թաղված է Լոնդոնի Բրոմպտոնյան գերեզմանում։