Ջ. Ուոլթեր Քենեդիի անվան մրցանակ
մրցանակ / From Wikipedia, the free encyclopedia
Ջ. Ուոլթեր Քենեդիի անվան մրցանակ (անգլ.՝ J. Walter Kennedy Citizenship Award), NBA մրցանակ, որը յուրաքանչյուր տարի շնորհվում է Ասոցիացիայի պրոֆեսիոնալ բասկետբոլային գրող (անգլ.՝ Professional Basketball Writers Association) խաղացողին կամ մարզչին, որը իրեն դրսևորում է հասարարական և բարեգործական գործունեության մեջ[1]։ Մրցանակը շնորհվում է 1974/75 մրցաշրջանից սկսած և կոչված է լիգայի երկրորդ կոմիսար[a] Ջեյմս Ուոլթեր Քենեդիի պատվին, որը այդ պաշտոնին էր 1963-ից 1975 թվականներին[2]։ Գրողների սսոցիացիայի անդամները անվանակարգում են լիգայի խաղացողին, իսկ հետո ասոցիացիայի մոտավորապես 150 անդամների միջև ընթանում է քվեարկություն։ Այն խաղացողը, որը հավաքում է քվեների առավելագույն քանակը, արժանանում է մրցանակին[2]։ Մրցանակը՝ որպես օրենք, շնորհվում է այն մարդուն, որը առավելագույն բարեգործական ներդրումն է ունեցել հանրության մեջ։ Օրինակ Քևին Գառնեթը 2006 թվականի մրցանակը ստացել է Կատրինայի փոթորկի զոհերին 1,2 միլիոն ԱՄՆ դոլար տրամադրելու համար[3]։
Տիտղոսի ներկա տիրողը համարվում է հարձակվողի դիրքում խաղացող «Կլիվլենդ Կավալիերս» ակումբի խաղացող Լեբրոն Ջեյմսը։ Հիմնադրման պահից մրցանակը շնորհվել է 35 անգամ։ «Դետրոյթ Փիստոնս» ակումբի խաղացողների կողմից ձեռք է բերվել 5 մրցանակ։ Մրցանակը միայն 1985/1986 մրցաշրջանին է շնորհվել միանգամից երկու խաղացողին՝ Մայքլ Կուպերին և Ռորի Սփերոուին։ Վլադե Դիվացը, Դիկեմբե Մուտոմբոն, Սթիվ Նեշը, Սեմուել Դալեմբերը տիտղոսը տիրողներն են, որոնք ծնվել են ԱՄՆ-ի տարածքից դուրս։ Մուտոմբոն միակ խաղացողն է, ով արժանացել է մրցանակին երկու անգամ։ Ֆրենկ Լեյդենը և Ջո Օ’Տուլը մրցանակակիրների ցանկի մեջ միակ ոչ խաղացողներն են։ Լեյդենը արժանացել է մրցանակին 1983/1984 մրցաշրջանին, երբ եղել է «Յութա Ջազ» ակումբի գլխավոր մարզիչ[4]։ Օ’Տուլը արժանացել է մրցանակին 1994/1995 մրցաշրջանին, երբ եղել է «Ատլանտա Հոքս» ակումբի ֆիզիկական պատրաստվածության մարզիչը[5]։