Ռաջյա սաբհա
From Wikipedia, the free encyclopedia
Ռաջյա սաբհա կամ Նահանգների խորհուրդ (հինդի՝ राज्य सभा), Հնդկաստանի երկպալատ խորհրդարանի վերին պալատ։ Այժմ այն ունի առավելագույնը 245 անդամ, որոնցից 233-ը ընտրվում են նահանգների և դաշնակից տարածքների օրենսդիր մարմինների կողմից' օգտագործելով բաց քվեարկությամբ մեկ ձայնի փոխանցման համակարգը, մինչդեռ նախագահը կարող է նշանակել 12 անդամ արվեստի, գրականության, գիտության և սոցիալական ծառայությունների մեջ ունեցած ավանդի համար։ Խորհրդի անդամներն ընտրվում են վեց տարի ժամկետով, ընդ որում՝ ընտրություններն անցկացվում են ամեն տարի, սակայն 233 թեկնածուներից գրեթե մեկ երրորդն ընտրվում է յուրաքանչյուր երկու տարին մեկ, հատկապես՝ զույգ տարիներին[1]։ Ռաջյա սաբհան հավաքվում է շարունակական նիստերի ժամանակ, և ի տարբերություն Լոկ սաբհայի, որը խորհրդարանի ստորին պալատն է, Ռաջյա Սաբհան ենթակա չէ լուծարման։
Ռաջյա սաբհա հինդի՝ राज्य सभा | |
---|---|
Տեսակ | |
Տեսակ | խորհրդարանի վերին պալատ |
Term limits | 6 տարի |
Պատմություն | |
Հիմնադրված | 1952 թվական |
Ղեկավարում | |
Նախագահ | Վենկայա Նայդու սկսած 2017 թվականի օգոստոսի 11 |
Նախագահի տեղակալ | Հարիվանշ Նարայան Սինգհ, Ջանատա Դալ սկսած 2018 թվականի օգոստոսի 9 |
Գլխավոր քարտուղար | Դեշ Դիպակ Վերմա սկսած 2017 թվականի սեպտեմբերի 1 |
Պալատի առաջնորդ | Թավար Չանդ Գեհլոթ, ԲՋՓ սկսած 2019 թվականի հունիսի 11 |
Ընդդիմության առաջնորդ | Ղուլամ Նաբի Ասադ, ՀԱԿ սկսած 2014 թվականի հունիսի 8 |
Կազմը | |
Նստատեղեր | 245 |
Ընտրություններ | |
վերջին ընտրություններ | 2019 թվականի հուլիս |
Next election | 2020 թվականի ապրիլ |
Հանդիպումների վայր | |
Ռաջյա սաբհա, Սանսադ Բհավան, Սանսադ Մարգ, Նյու Դելի, Հնդկաստան - 110 001 | |
Պաշտոնական կայք էջ | |
rajyasabha.nic.in |