Ռեալ Օվիեդո
From Wikipedia, the free encyclopedia
«Ռեալ Օվիեդո» (իսպ.՝ Real Oviedo S.A.D.), իսպանական ֆուտբոլային ակումբ Աստուրիա նահանգի մայրաքաղաք Օվիեդո քաղաքից։ Հիմնադրվել է 1926 թվականին։ Տնային հանդիպումներն անցկացվում են «Նուևո Կարլոս Տարտիերե» մարզադաշտում, որը տեղավորում է 30500 հանդիսատես։ 2015 թվականից հանդես է գալիս Սեգունդա դիվիզիոնում։ «Ռեալ Օվիեդոն» առաջին ակումբն է Աստուրիայից, որը նվաճել է Պրիմերայում խաղալու իրավունքը (1933 թվականին), թիմն ընդհանուր առմամբ 38 մրցաշրջան է անցկացրել իսպանական ֆուտբոլի բարձրագույն դիվիզիոնում։ Վերջին շրջանում «Ռեալ Օվիեդոն» լուրջ տնտեսական դժվարություններ է ապրում, ինչը կապված է իսպանական ֆուտբոլում նրա ներկայիս դիրքի հետ. 2001 թվականին հեռանալով Պրիմերայից, ակումբը չի մնացել նաև Սեգունդայում, 2003-2015 թվականներին երթևեկել է Սեգունդա B-ի և Տերսերայի միջև։ «Ռեալ Օվիեդոյի» գլխավոր մրցակիցը Աստուրիայի մեկ այլ ակումբ է՝ «Սպորտինգ Խիխոնը»։