Ռիու Բրանկու (պորտուգալերեն՝ Rio Branco. Պորտուգալերեն արտասանություն: [[Միջազգային հնչյունական այբուբեն|[ˈʁi.u ˈbɾɐ̃ku]]], պորտուգալերենից բառացի թարգմանած՝ նշանակում է Սպիտակ գետ), քաղաք և համայնք Բրազիլիայի հյուսիսային մասում՝ Ակրի գետի հովտում։ Ակրի նահանգի վարչական կենտրոնն է և խոշորագույն բնակավայրը. 2018 թվականին անցկացված մարդահամարի տվյալներով այստեղ ապրում էր շուրջ 407.500 մարդ[1], որը կազմում է ամբողջ նահանգի բնակչության մոտավորապես կեսը։ Նախորդ՝ 2010 թվականի մարդահամարի ժամանակ բնակչության թվաքանակը եղել է 336 038[2], իսկ ավելի վաղ՝ 1970 թվականին՝ մոտավորապես 84,3 հազար[3]։ Ռիու Բրանկուն բրազիլական Ակրի նահանգի ոչ միայն վարչական, այլև տնտեսական, քաղաքական, մշակութային կենտրոնն ու տրանսպորտային կարևորագուն հանգույցն է։ 1999 թվականի նոյեմբերի 22-ից քաղաքին սպասարկում է Խոսե Պլասիդո դի Կաստրուի անվան միջազգային օդանավակայանը[4]։
Արագ փաստեր Բնակավայր, Երկիր ...
Փակել