Ռիվեր Ֆենիքս
From Wikipedia, the free encyclopedia
Ռիվեր Ֆենիքս (անգլ.՝ River Jude Phoenix, օգոստոսի 23, 1970(1970-08-23)[1][2][3], Մադրաս, Օրեգոն, ԱՄՆ - հոկտեմբերի 31, 1993(1993-10-31)[1][4][2][…], Վեսթ Հոլիվուդ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[5][6]), ամերիկացի դերասան և դեռահասների կուռք։
Ռիվեր Ֆենիքս անգլ.՝ River Phoenix | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 23, 1970(1970-08-23)[1][2][3] |
Ծննդավայր | Մադրաս, Օրեգոն, ԱՄՆ |
Մահացել է | հոկտեմբերի 31, 1993(1993-10-31)[1][4][2][…] (23 տարեկան) |
Մահվան վայր | Վեսթ Հոլիվուդ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[5][6] |
Կրթություն | Young Actors Space? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասան, հեռուստատեսային դերասան, կինոդերասան, փողոցային կատարող, երաժիշտ, հեղինակ-կատարող, բնապահպան և կիթառահար |
Ժանրեր | ալտերնատիվ ռոք |
Ծնողներ | մայր՝ Արլին Ֆենիքս |
Պարգևներ և մրցանակներ | |
Դերասանի փոքր եղբայրը Հոակին Ֆենիքսն է։
Ֆենիքսն իր դերասանական գործունեությունը սկսել է 10 տարեկան հասակում, բայց նրա առաջին լուրջ դերը եղել է «Մնա ինձ հետ» ֆիլմում՝ Սթիվեն Քինգի համանուն նովելից։ Ֆենիքսը սկսել է հայտնվել ավելի «մեծական» դրվագներում՝ «Վազիր տեղում» (1988), որի շնորհիվ 18-ամյա դերասանը առաջադրվում է «Օսկար»-ի` «Օսկար երկրորդ պլանի լավագույն դերասանի համար» անվանակարգում և «Իմ անձնական նահանգ Այդահո» (1991) ֆիլմերում։ Վերջինն արժանացել է քննադատների հավանությանը և Ֆենիքսին բերել՝ Վոլպի գավաթ Վենետիկի կինոփառատոնին նաև ԱՄՆ-ի ազգային կինոքննադատների կողմից լավագույն դերասանի կոչման։ Ջոն Ուիլիսը անվանել է նրան 1986 թվականի 12 խոստումնալից սկսնակներից մեկը, իսկ քննադատներ Ռեջեր Էբերտն ու Սիսկելը նրան համարել են շատ տաղանդավոր դերասան։ 1993 թվականի հոկտեմբերի 31-ին Ֆենիքսը մահանում է թմրադեղերի գերազդեցությունից՝ «Viper Room» ակումբում։