Ռոբերտ Էդվարդ Լի
From Wikipedia, the free encyclopedia
Ռոբերտ Էդվարդ Լի (անգլ.՝ Robert Edward Lee, հունվարի 19, 1807(1807-01-19)[1][2][3][…], Սթրաթֆորդ Հոլ, Վեսթմորլենդ, Վիրջինիա, ԱՄՆ - հոկտեմբերի 12, 1870(1870-10-12)[1][2][3][…], Լեքսինգտոն, Վիրջինիա, ԱՄՆ), ամերիկացի ռազմական գործիչ, Ամերիկայի դաշնային նահանգների բանակի գեներալ (1861 թվականի օգոստոսի 31-ից), Հյուսիսային Վիրջինիայի բանակի հրամանատար և Համադաշնային բանակի գլխավոր հրամանատար։ 19-րդ դարի ամերիկյան հայտնի ռազմական հրամանատարներից մեկը։
Ռոբերտ Էդվարդ Լի | |
---|---|
անգլ.՝ Robert Edward Lee | |
հունվարի 19, 1807(1807-01-19)[1][2][3][…] - հոկտեմբերի 12, 1870(1870-10-12)[1][2][3][…] (63 տարեկան) | |
Ծննդավայր | Սթրաթֆորդ Հոլ, Վեսթմորլենդ, Վիրջինիա, ԱՄՆ |
Մահվան վայր | Լեքսինգտոն, Վիրջինիա, ԱՄՆ |
Գերեզման | Lee Chapel |
Քաղաքացիություն | ԱՄՆ, Ամերիկայի համադաշնային նահանգներ և ԱՄՆ[4] |
Զորատեսակ | Ամերիկայի Կոնֆեդերատիվ Նահանգների բանակ[5] և ԱՄՆ բանակ |
Կոչում | General in Chief? |
Հրամանատարն էր | Հյուսիսային Վիրջինիայի բանակ |
Մարտեր/ պատերազմներ | Ամերիկա-մեքսիկական պատերազմ և Ամերիկայի քաղաքացիական պատերազմ |
Կրթություն | ԱՄՆ Ռազմական ակադեմիա (1829)[6] |
Ստորագրություն |
Լին եղել է ԱՄՆ Ռազմական ակադեմիայի սաներից, դարձել է ինժեներական զորքերի սպա, մասնակցել է ամերիկա-մեքսիկական պատերազմին, վերահսկել է բերդերի կառուցումը և երկու տարի Վեսթ Փոյնթի ռազմական ակադեմիայում աշխատել է որպես տեսուչ։ Երբ սկսվել է քաղաքացիական պատերազմը, նա հեռացվել է ամերիկյան բանակից և կանգնել Ամերիկայի Համադաշնային նահանգների՝ Հարավի կողքին։ Վիրջինիայի նահանգապետը նրան նշանակել է նահանգի բանակի անձնակազմի պետ, ապա մի որոշ ժամանակ եղել է Ամերիկայի Համադաշնային Նահանգների նախագահ Դևիս Ջեֆերսոնի ռազմական քարտուղարը։ Նախագահի վիրավորվելուց հետո նշանակվել է Հյուսիսային Վիրջինիայի բանակի հրամանատար։ Նման դժվար ժամանակներում ընդունելով այդ պաշտոնը՝ նա կարողացել է Հարավի համադաշնային բանակի հետ ջախջախել Հյուսիսի բանակի վերադաս ուժերին և կռիվը տեղափոխել թշնամու տարածք։ Լին երկու անգամ ղեկավարել է Հյուսիսի տարածք ներխուժման փորձը (Մերիլենդյան և Գեթիսբերգսկյան խմբեր), սակայն երկուսն էլ ապարդյուն են անցել։ 1864 և 1865 թվականներին նրան հաջողվել է մեծ հարված հասցնել հարձակվող բանակի գեներալ Գրանթին, ապա չկարողանալով նրան կանգնեցնել՝ ստիպված է եղել հանձնել Ռիչմոնդը և Փիթերսբերգը, իսկ հետո կապիտուլյացիայի ենթարկել ամբողջ բանակը Ապոմատոքսի մոտ։
Լին իր մահվանից հետո դարձել է ամերիկյան պատմության ամենահայտնի դեմքերից մեկը[7]։ Նա եղել է ետպատերազմյան «Հարավի պարտված պատմության» հայեցակարգի, ապա լայն իմաստով՝ պատվի ու քաջության խորհրդանիշ։ Հենց այս տեսակետից էլ նա ոչ միայն Հյուսիսի, այլև ամբողջ ԱՄՆ-ի համար է եղել հերոս։ Լին մինչև 1970-ականները մնացել է առասպելական գործիչ, մինչև որ պատմաբանները սկսել են ուսումնասիրել նրան ու նրա գործունեությունը[8]։