Ռուսաստանի նախագահ
From Wikipedia, the free encyclopedia
Ռուսաստանի նախագահ (ռուս.՝ Президент Российской Федерации), Ռուսաստանի Դաշնության բարձրագույն պետական պաշտոն, ինչպես նաև այդ պաշտոնում ընտրված անձ։
Ռուսաստանի նախագահ Президент Российской Федерации | |
---|---|
Դիմելաձև | Պարոն նախագահ |
Պաշտոնը հայտ է եկել | 1991 ապրիլի 24 |
Առաջինը պաշտոնում | Բորիս Ելցին |
Կայք | Հղում |
Ռուսաստանի Դաշնության նախագահը հանդիսանում է պետության ղեկավար։ Նախագահի շատ լիազորություններ կամ անմիջականորեն ունեն գործադիր բնույթ, կամ մոտ են գործադիր իշխանությանը։ Դրա հետ մեկտեղ, որոշ հետազոտողների կարծիքով, նախագահը չի վերաբերում իշխանության որևէ ճյուղի, այլ վեր է խոյանում դրանց վրա, քանի որ իրականացնում է համակարգող գործառույթներ և ունի Պետական դումայի լուծարման իրավունք[1][2]։
Ռուսաստանի Դաշնության նախագահը հանդիսանում է նաև Ռուսաստանի Դաշնության Սահմանադրության, մարդու և քաղաքացու իրավունքների և ազատությունների երաշխավոր և Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար։
Ռուսաստանի Դաշնության Սահմանադրության և դաշնային օրենքների համաձայն՝ Ռուսաստանի Դաշնության նախագահը որոշում է ներքին և արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները։
2012 թվականի մայիսի 7-ից Ռուսաստանի նախագահն է Վլադիմիր Պուտինը, ով իր պաշտոնում վերընտրվեց 2018 թվականին։