Ռուս-ուկրաինական ճգնաժամ (2021 թվականից)
From Wikipedia, the free encyclopedia
2021-2022 թվականների ռուս-ուկրաինական ճգնաժամ Ռուսաստանի և Ուկրանիայի հարաբերությունների միջև լարվածության պատճառներց մեկն է, որը պայմանավորված է ռուս-ուկրաինական սահմանի մոտ ռուսական զորքերի և սպառազինությունների մեծացմամբ[1][2][3]։
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Այս հոդվածը կամ բաժինը կարող է չհամապատասխանել հանրագիտական ոճի վերաբերյալ Վիքիպեդիայի չափանիշներին: Ներկայացված մտահոգությունների համար այցելեք քննարկման էջը: Տե՛ս Վիքիպեդիայի ոճական ուղեցույցը հոդվածը բարելավելու ցուցումների համար: |
Ռուս-ուկրաինական ճգնաժամ | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ռուս-ուկրաինական պատերազմ | |||||||||
Վերևում՝ Ուկրաինայի տարածքային քարտեզը 2022 թվականի փետրվարի 17-ի դրությամբ Ներքևում՝ Ռուսական զինուժի կուտակումներն Ուկրաինայի շուրջ 2021 թվականի դեկտեմբերի 3-ի դրությամբ | |||||||||
| |||||||||
Հակառակորդներ | |||||||||
Ռուսաստան Բելառուս Դոնեցկի ԺՀ Լուգանսկի ԺՀ |
Ուկրաինա Ռազմական օգնություն՝ ԱՄՆ Էստոնիա Թուրքիա Լատվիա Լիտվա Լեհաստան Կանադա Միացյալ Թագավորություն Նիդերլանդներ Չեխիա Ոչ մահացու ռազմական օգնություն Գերմանիա Բելառուսական ընդդիմություն Եվրամիություն |
2021 թվականի գարնանը Ուկրաինայի արևելքում հակամարտության գոտում զորքերի շփման գծում իրադրության վատթարացում է տեղի ունեցել, որն ուղեկցվել է ռուս-ուկրաինական սահմանին լարվածության սրմամբ։ Իրավիճակը կարգավորվել է ապրիլի վերջին։ Աշնանը, սակայն, ամերիկյան հետախուզական ծառայությունները կրկին մեղադրել են Ռուսաստանին Ուկրաինա ներխուժման նախապատրաստման մեջ[4][5]։ 2021 թվականի դեկտեմբերին Ռուսաստանի ղեկավարությունը ԱՄՆ-ի վարչակազմի քննարկման է հանձնել անվտանգության երաշխիքների մասին պայմանագրի և Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի երկրների անվտանգության ապահովման միջոցների մասին համաձայնագրի նախագծերը[6], որոնք ներառում են դաշինքին Ուկրաինայի չընդունման երաշխիքի պահանջը[4][7]։
Ռուսաստանի երեք առանցքային պահանջները նախատեսում են ՆԱՏՕ-ի հրաժարումը դեպի արևելք հետագա ընդլայնումից, Արևելյան Եվրոպայից ամերիկյան ուժերի և սպառազինությունների հետքաշումը և Եվրոպայում (այդ թվում՝ Ուկրաինայում) հարվածային միջոցների տեղակայումից հրաժարումը, որոնք կարող են սպառնալ Ռուսաստանին։ Այդ պահանջների քննարկումը տեղի է ունեցել Ռուսաստան, ԱՄՆ, Ռուսաստան, ՆԱՏՕ և ԵԱՀԿ ձևաչափով 2022 թվականի հունվարի կեսերին։ Այդ բանակցությունների արևմտյան մասնակիցները փորձել են դրանք տանել Ուկրաինա ռուսական ենթադրյալ ներխուժման քննարկման։
2022 թվականի փետրվարի 21-ին Ռուսաստանը պաշտոնապես ճանաչեց Արևելյան Ուկրաինայի երկու անջատված շրջանները՝ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունը և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունը, որպես անկախ պետություններ և զորքեր մտցրեց Դոնբաս[8]։
2022 թվականի Փետրվարի 24-ի առավոտյան Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ռուսաստանը «հատուկ ռազմական գործողություն» է սկսում Դոնբասում և լայնամասշտաբ ներխուժում է սկսել Ուկրաինա[9]։