Սիձուկա Արակավա
From Wikipedia, the free encyclopedia
Սիձուկա Արակավա (ճապ.՝ 荒川 静香, դեկտեմբերի 29, 1981(1981-12-29), Տոկիո, Ճապոնիա[1]), ճապոնացի գեղասահորդուհի է (մենասահք)։ Օլիմպիական չեմպիոն (2006) աշխարհի չեմպիոն (2004) է։ Սիձուկան դարձել է առաջին ճապոնացի գեղասահորդը, որը հաղթել է օլիմպիական մրցումներում։ Այն Ճապոնիայի պատմության մեջ երկրորդ օլիմպիական մեդալն է գեղասահքում՝ 1992 թվականին Միդորի Իտոյի արծաթե մեդալից հետո։ Արակավան նաև դարձել է երկրորդ (Թայ Սաթոյից հետո) ճապոնուհին, որը ձմեռային Օլիմպիական խաղերում որևէ մարզաձեւով ոսկե մեդալ է նվաճել։ Նրա մեդալը միակն էր 2006-ի Օլիմպիական խաղերում՝ Ճապոնիայի հավաքականի կազմում։
Սիձուկա Արակավա | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Բնօրինակ անուն՝ | ճապ.՝ 荒川静香 |
Մասնագիտացում՝ | գեղասահորդուհի և figure skating choreographer |
Երկիր՝ | Ճապոնիա |
Ծննդյան ամսաթիվ՝ | դեկտեմբերի 29, 1981(1981-12-29) (42 տարեկան) |
Ծննդավայր՝ | Տոկիո, Ճապոնիա[1] |
166 սանտիմետր | |
Օլիմպիական խաղերում տարած հաղթանակից հետո Սիձուկա Արակավան ավարտել է իր սիրողական կարիերան։ Նա հանդես է գալիս սառցե շոուներում և ցուցադրական ներկայացումներում, ինչպես նաև աշխատում է սպորտային մեկնաբան ճապոնական հեռուստատեսությունում։