Սիմբիան
From Wikipedia, the free encyclopedia
Սիմբիանը հեռախոսային օպերացիոն համակարգ է և հաշվողական հարթակ նախատեսված խելախոսների (սմարթֆոն) համար և օժանդակվում է Accenture-ի կողմից[4]։ Symbian հարթակը Symbian OS-ի և Nokia Series 60-ի՝ S60 (software platform (ծրագրային հարթակ)) փոխարինողն է։ Ի տարբերություն Symbian OS-ի, որը լրացուցիչ օգտագործողի միջներեսի կարիք ուներ, Symbian-ը ներառում է օգտագործողի միջերեսի բաղադրիչները՝ հիմնված S60 5-րդ հրատարակության վրա (S60 5th Edition)։ Ամենավերջին տարբերակը՝ Symbian^3-ը պաշտոնապես ներկայացվեց 2010 թվականի 4-րդ եռամսյակում։ Այս տարբերակն առաջին անգամ օգտագործվել է Nokia N8 հեռախոսների վրա։ 2011 թվականի մայիսին պաշտոնապես ներկայացվեց Symbian-ի թարմացված տարբերակը՝ Symbian Anna-ն, վերջինս նախորդում է Symbian Belle-ին, որը ներկայացվել է 2011 թվականի օգոստոսին[5][6]։
Տեսակ | բջջային օպերացիոն համակարգ |
---|---|
Ստեղծող | Symbian Ltd., Symbian Foundation և Nokia |
Ընտանիք | ներդրված օպերացիոն համակարգ |
Ծրագրային կոդ | սեփականատիրական[1] |
Առաջին թողարկում | հունիսի 5, 1998 |
Վերջին տարբերակ | Nokia Belle Feature Pack 2 (Nokia Donna) |
Միջուկի տեսակ | Microkernel |
Ինտերֆեյս | Avkon[2] |
Արտոնագիր | սեփականատիրական |
Զարգացման կարգավիճակ | ակտիվ (թարմացումները հասանելի կլինեն մինչև 2016-ը )[3] |
Կայք | symbian.org |
ելակոդ | ծրագրային ապահովում|սեփականատիրական][1]] |
Symbian OS powered Վիքիպահեստում |
Symbian OS-ը առաջին անգամ ծրագրավորվել է Symbian Ltd.-ի կողմից[7]։ Այն հանդիսանում է Psion-ի EPOC-ի ժառանգը և գործում է բացառապես ARM մշակիչների վրա, չնայած գոյություն ունի չթողարկված x86 տարբերակ։
Ըստ որոշ գնահատականների, 2010 թվականի վերջի դրությամբ Սիմբիան օպերացիոն համակարգով գործող ընդամենը 385 միլիոն սարք էր արտադրվել[8]։
2011 թվականի ապրիլի 5-ին Նոկիան թողարկեց Սիմբիանը նոր թույլատրագրով, անցում կատարելով «ծրագրային կոդով կիսվելու» մոդելին (shared source code), ի տարբերություն մինչ այդ ընդունած բաց ծրագրային կոդով մոդելի[1]։
Հունիսի 22-ին Nokia-ն համաձայնության եկավ Accenture-ի հետ։ Accenture-ը կապահովի Symbian-ի վրա հիմնված ծրագրային ապահովում, կառաջարկի ծառայություններ Nokia-ին մինչև 2016 թվականը և մոտ 2, 800 Nokia-ի աշխատողներ կլինեն Accenture-ի աշխատողները մինչև հոկտեմբերի սկիզբը 2011 թ.[9]: Գործարքն ամբողջացվեց սեպտեմբերի 30-ին, 2011 թ.[4]: