Սիրեններ
From Wikipedia, the free encyclopedia
Սիրեններ (հուն․՝ Σειρήνες), ոգեղեն էակներ հին հունական դիցաբանության մեջ։ Համարվել են մուսաներից մեկի և Աքելոսի (հին հունարեն՝ Ἀχελῷος - նույնանուն գետիոգի) կիսաթռչնակերպ դուստրերը (Բա-ի նմանությամբ), որոնք հորից իբր ժառանգել են վայրի տարերքը, իսկ մորից՝ աստվածային ձայնը։ Ըստ Հոմերոսի «Ոդիսականի», բնակվելով Կիրկե և Սկիլլա կղզիների միջև գտնվող ժայռակղզում, իրենց կախարդական երգով հրապուրել և կործանել են ծովագնացներին։ Սիրենների կղզու մոտակայքով նավարկող Ոդիսևսը կախարդ Կիրկեի խորհրդով նավաստիների ականջները փակել է մեղրամոմով, իսկ իրեն պատվիրել է կապել կայմին, որպեսզր չլսի Սիրենների երգը։ Նույն կղզու մոտով անվնաս անցել են նաև արգոնավորդները։ Այս առասպելի համաձայն՝ Օրփեոսն իր հմայիչ երգով ու նվագով խլացրել է Սիրեններին և փրկել նրանց։ Հիսաթափված Սիրեններին իբր նետվել են ծովը և վերածվել ժայռերի։
Սիրեններ | |
---|---|
Տեսակ | դիցաբանական էակների դաս և group of mythical creatures? |
Ենթատեսակ | waterwoman? և Դիցաբանական հիբրիդներ |
Հայր | Ախելոս |
Sirens Վիքիպահեստում |
Սիրեններ ընկալվելով նույնիսկ իբրև անդրաշխարհիկ մուսաներ, հաճախ պատկերվել են մահարձանների վրա։ Սիրենները սովորաբար պատկերվել են կնոջ գլխով ու կրծքով, թռչնի մարմնով։
Սիրենները հմայքի մարմնացումն են, բայց դաժան ծովային մակերեսի տակ թաքնված են սրածայր ժայռեր։ Միկենական տեքստերում գոյություն ունի se-re-mo-ka-ra-a-pi բառ, որը կարող է նշանակել «Սիրենների գլխով զարդարված»[1]