Սնոուբորդ (սպորտաձև)
ձմեռային մարզաձև / From Wikipedia, the free encyclopedia
Ձնասահք, սնոուբորդ, սնոուբորդինգ (անգլ.՝ Snowboarding, անգլ.՝ snow՝ ձյուն և անգլ.՝ board՝ տախտակ), ձմեռային օլիմպիական սպորտաձև, որի էությունը ձյունապատ լանջերից ու լեռներից հատուկ հարմարանքով՝ սնոուբորդով դեպի ներքև սահելն է։ Ի սկզբանե այն ձմեռային սպորտաձև էր, չնայած առանձին էքստրեմալներ այն հարմարեցրել են ամռանը՝ սնոուբորդով սահելով ավազոտ լանջերի վրա (սենդբորդինգ)։
Արագ փաստեր Սնոուբորդ, Տեսակ ...
Սնոուբորդ | |
---|---|
Տեսակ | ձմեռային մարզաձև, boardsport? և օլիմպիական մարզաձև |
Snowboarding Վիքիպահեստում |
Փակել
Քանի որ հաճախ սնոուբորդով սահքը անցկացվում է անպատրաստ լանջերին և մեծ արագությամբ, վնասվածքներից պաշտպանվելու համար օգտագործվում է տարատեսակ հանդերձանք՝ լեռնադահուկային սաղավարտ, հոդերի, ձեռքերի, ոտքերի և մեջքի պաշտպանություն։
1998 թվականին Նագանոյի ձմեռային Օլիմպիական խաղերի ժամանակ սնոուբորդը առաջին անգամ ներառվեց օլիմպիական ծրագրի մեջ։