Սուրբ Գևորգ եկեղեցի (Լալիբելա)
From Wikipedia, the free encyclopedia
Սուրբ Գևորգ (ամհարերեն՝ በት ጊዮርጊስ Բեթե Ջիորջիս), առավել հայտնի և ամենանորը տասնմեկ միակտոր կերտված 13-րդ դարի եկեղեցիներից Եթովպիայի Լալիբելա քաղաքում[1]։ Մտցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակի մեջ։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Գևորգ եկեղեցի (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Սուրբ Գևորգ եկեղեցիበት ጊዮርጊስ, Տեսակ ...
Սուրբ Գևորգ եկեղեցի በት ጊዮርጊስ | |
---|---|
Տեսակ | monolithic church? և եկեղեցի |
Ստեղծում | 12-րդ դար |
Երկիր | Եթովպիա |
Բնակավայր | Լալիբելա |
Շինության ձև | եկեղեցի |
Մասն է | Լալիբելայի ժայռափոր եկեղեցիներ |
Ներկա վիճակ | կանգուն |
Biete Ghiorgis Վիքիպահեստում |
Փակել
Լալիբելայի եկեղեցիների եզակիությունը նրանում է, որ նրանք կառուցված չեն, այլ փորված կարմիր հրաբխային տուֆի մեջ։ Եկեղեցու հարթ կտուրը գտնվում է գետնին հավասար, իսկ Սուրբ Գևորգ եկեղեցու բակը 12 մետր խորությամբ փորվածք է։ Եկեղեցին շրջակա ժայռի հետ մեկ կտոր է։ Եկեղեցի մտնելու համար պետք է իջնել ժայռի մեջ փորված թունելով։