Սուր պանկրեատիտ
մարդու հիվանդություն / From Wikipedia, the free encyclopedia
Սուր պանկրեատիտ, ենթաստամոքսային գեղձի հանկարծակի բորբոքումն է։ Պատճառներն են լեղաքարային հիվանդությունը, ալկոհոլի մեծ քանակի օգտագործումը, պարբերական հիվանդությունը, վնասվածքները, շատ ավելի քիչ դեպքերում՝ խոզուկը։ Կարող է ախտադարձվել կամ փոխարկվել քրոնիկ պանկրեատիտի։
Արագ փաստեր Սուր պանկրեատիտ, Տեսակ ...
Սուր պանկրեատիտ | |
---|---|
ենթաստամոքսային գեղձի բորբոքային հիվանդություն | |
Տեսակ | հիվանդության կարգ |
Պատճառ | լեղաքարային հիվանդություն, ալկոհոլ |
Հիվանդության ախտանշաններ | սուր ցավ էպիգաստրալ շրջանում |
Բժշկական մասնագիտություն | աղեստամոքսաբանություն |
Բարդություններ | Երիկամային անբավարարություն, ՍՇԴՀ, ԴՆՄ |
Acute pancreatitis Վիքիպահեստում |
Փակել
Թեթև աստիճանի դեպքերը հիմնականում բուժվում են պահպանողական եղանակով․ հոսպիտալացում, ցավի կառավարում, սննդանյութերի և հեղուկների ներերակային ներարկում։ Ծանր աստիճանի դեպքերում հիվանդին անհրաժեշտ է հոսպիտալացնել ինտենսիվ թերապիայի բաժանմունքում և շտկել հիվանդության բարդությունները։ Այնուամենայնիվ, նույնիսկ օպտիմալ ղեկավարման դեպքում, բարդությունները մեծամասամբ հանգեցնում են մահվան։