Սոֆյա Պալեոլոգոս
From Wikipedia, the free encyclopedia
Սոֆյա Պալեոլոգոս (հուն․՝ Ζωή Παλαιολογίνα, 1455[1], Mystras, Սպարտայի Մունիցիպալիտետ, Laconia Regional Unit, Պելոպոնես, Հունաստան[1] - ապրիլի 7, 1503[2], Մոսկվա, Մոսկվայի մեծ իշխանություն[1]), Մոսկվայի մեծ դուքս Իվան III Վասիլևիչի երկրորդ կինը։ Միջնադարյան Ռուսաստանի պատմության ամենահայտնի կանանցից մեկն է։ Նրա կերպարը պարուրված է լեգենդներով և ենթադրություններով։
Արագ փաստեր Սոֆյա Պալեոլոգոս, Ծնվել է ...
Սոֆյա Պալեոլոգոս | |
---|---|
Ծնվել է | 1455[1] |
Ծննդավայր | Mystras, Սպարտայի Մունիցիպալիտետ, Laconia Regional Unit, Պելոպոնես, Հունաստան[1] |
Մահացել է | ապրիլի 7, 1503[2] |
Մահվան վայր | Մոսկվա, Մոսկվայի մեծ իշխանություն[1] |
Գերեզման | Ascension Convent |
Քաղաքացիություն | Մորեայի բռնապետություն |
Կրոն | ուղղափառություն և ուղղափառություն |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Ամուսին | Իվան III Վասիլևիչ |
Ծնողներ | հայր՝ Թոմաս Պալեոլոգ, մայր՝ Եկատերինա Զաքարիա |
Երեխաներ | Վասիլի III, Յուրի Իվանովիչ, Անդրեյ Իվանովիչ, Ելենա Իվանովնա, Simeon, Duke of Kaluga?, Դմիտրի Իվանովիչ Ժիլկա, Yevdokiya Ivanovna? և Theodosia Ioannovna? |
Sophia Palaiologina Վիքիպահեստում |
Փակել
Սոֆյայի կենսագրությունը պատկանում է միանգամից երեք տարբեր աշխարհների պատմությանը՝ ռուսական, հունական և իտալական (որովհետև Հռոմում էր, որ ապաստան գտավ Մորեացի դեսպոտ Թոմաս Պալեոլոգոսի ընտանիքում։ Իսկ Իվան III-ի հետ նրա ամուսնությունը կարևոր է առաջին հերթին այն պատճառով, որ այն նպաստեց Եվրոպայի հետ ռուսական պետության կապերի ամրապնդմանը[3]։