Սպիտակ քաղաք (Թել Ավիվ)
From Wikipedia, the free encyclopedia
Սպիտակ քաղաք (եբրայերեն՝ העיר הלבנה, խա-իր խա-լեվանա), Թել Ավիվին տրված անվանում՝ մեծաթիվ սպիտակ և բաց տոներով ներկված շինությունների համար, որոնք կառուցվել են 1920 և 1950 թվականների միջակայքում միջազգային ոճով (բաուհաուզ)։
Արագ փաստեր White City of Tel Aviv*, ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն ...
Սպիտակ քաղաք | |
White City of Tel Aviv* | |
---|---|
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն | |
Երկիր | Իսրայել |
Տիպ | Մշակութային |
Չափանիշներ | ii, iv |
Ցանկ | ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ |
Աշխարհամաս** | Եվրոպա և Հյուսիսային Ամերիկա |
Ընդգրկման պատմություն | |
Ընդգրկում | 2003 (27-րդ նստաշրջան) |
Համար | 1096 |
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում ** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման | |
Համաշխարհային ժառանգություն |
Փակել
Մինչ այժմ ավելի քան 4000 կառույցներ կարելի է տեսնել քաղաքի կենտրոնում։ Աշխարհում ամենամեծ խտությունը նման կառույցների Թել Ավիվում է։ 2003 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն Թել Ավիվի «Սպիտակ քաղաքը» հռչակեց համաշխարհային մշակութային ժառանգություն՝ որպես «20-րդ դարասկզբի նոր քաղաքաշինության և ճարտարապետության բացառիկ օրինակ»։ Հայտարարության մեջ նաև հիշատակվում է մշակութային, կլիմայական և քաղաքի տեղական ավանդույթների հետ ժամանակակից միջազգային ոճի հարմարեցման յուրահատուկությունը։