Սևամորթների պատմության ամիս
From Wikipedia, the free encyclopedia
Սևամորթների պատմության ամիսը Միացյալ Նահանգներում նշվող ամենամյա տոնակատարություն է, որտեղ այն հայտնի է նաև աֆրոամերիկացիների պատմության ամիս անվամբ։ Միացյալ Նահանգների և Կանադայի կառավարությունների կողմից այն պաշտոնական ճանաչում է ստացել, իսկ վերջերս ոչ պաշտոնապես նշվում է նաև Իռլանդիայում, Նիդերլանդներում և Միացյալ Թագավորությունում։ Տոնի նպատակը աֆրիկյան սփյուռքի պատմության նշանավոր մարդկանց և իրադարձությունները հիշատակելն է։ Միացյալ Նահանգներում[1] և Կանադայում[2] այն նշվում է փետրվար ամսին, մինչդեռ Իռլանդիայում, Նիդերլանդներում և Միացյալ Թագավորությունում տոնը նշվում է հոկտեմբերին[3][4]։
Արագ փաստեր Սևամորթների պատմության ամիս, Տեսակ ...
Սևամորթների պատմության ամիս | |
---|---|
Տեսակ | heritage month? |
Ենթադաս | month-long observance? |
Տոնվում է | ԱՄՆ, Կանադա և Միացյալ Թագավորություն |
Հաստատված | փետրվար 1969 |
Ի հիշատակ | African American history? և Աֆրիկյան սփյուռք |
Փակել