Վանիլ (համեմունք)
համեմունք / From Wikipedia, the free encyclopedia
Վանիլ, սննդային հավելում, որը ստացվում է վանիլի խոլորձներից, հիմնականում ՝ մեքսիկական տեսակներից, հարթատերև վանիլից։ Վանիլա (vanilla) բառը, որն առաջացել է վայնիլայից (vainilla), իսպաներեն վայնա (vaina) բառի նվազական ձևն է (vaina նշանակում է ծածկոց կամ պատիճ) և թարգմանվում է որպես «փոքր պատիճ»[1]։ Մինչկոլումբոսյան Ամերիկայի մեզոամերիկացիները մշակել են վանիլի խոլորձի որթը, որը ացտեկները կոչում էին tlīlxochitl: Վանիլը, ինչպես նաև շոկոլադը առաջին անգամ Եվրոպա է բերվել իսպանացի կոնկիստադոր Էռնան Կորտեսի կողմից 1520-ական թվականներին[2]։
Գուշակումով թխվածքաբլիթ | |
---|---|
Ենթատեսակ | hամեմունքներ |
Vanilla Վիքիպահեստում |
Վանիլի միրգը, որից էլ ստացվում է բուրավետիչը, աճեցնելու համար անհրաժեշտ է իրականացնել փոշոտում։ 1837 թվականին բելգիացի բուսաբան Շառլ Ֆրանսուա Անտուան Մորենը հայտնաբերել է այս փաստը և առաջադրել բույսի արհեստական փոշոտման մեթոդ[3]։ Մեթոդը համարվել է ֆինանսապես անշահավետ և չի գործածվել։ 1841 թվականին Էդմոնդ Ալբիուսը, ով Հնդկական օվկիանոսի ֆրանսիական Ռեյունյոն կղզում բնակվող ստրուկ էր, 12 տարեկան հասակում հայտնաբերել է, որ բույսը հնարավոր է ձեռքով փոշոտել։ Ձեռքով փոշոտման շնորհիվ բույսի մշակումը հնարավոր է դարձել ողջ աշխարհում[4] ։
Ներկայումս վանիլի երեք հիմնական տեսակները աճեցվում են ամբողջ աշխարհում և առաջացել են Մեզոամերիկայում, ինչպես նաև ժամանակակից Մեքսիկայի որոշ հատվածներում աճող տեսակներից[5]։ Այս երեք տեսակներն են V. planifolia-ն (հոմ․ V. fragrans), որն աճեցվում է Մադագասկարում, Ռեյունյոնում և Հնդկական օվկիանոսի երկայնքով արևադարձային այլ վայրերում, V. tahitensis-ը, որն աճեցվում է Խաղաղ օվկիանոսի հարավային հատվածներում և V. pompona-ն, որն աճեցվում է Կարիբյան կղզիներում, Կենտրոնական և Հարավային Ամերիկայում[6]։ Աշխարհում տարածված վանիլի մեծ մասը V. planifolia տեսակի վանիլն է, որն ավելի հաճախ հայտնի է որպես բուրբոն վանիլ (առաջացել է Ռեյունյոն կղզու հին անվանումից՝ Île Bourbon) կամ մադագասկարյան վանիլ և արտադրվում է Մադագասկարում, Հնդկական օվկիանոսի հարավամերիկյան հատվածների կղզիներում և Ինդոնեզիայում։ Մադագասկարի և Ինդոնեզիայի մշակատարածքներում աճեցվում է աշխարհի վանիլի պաշարի երկու երրորդը։
Վանիլը զաֆրանից հետո երկրորդ ամենաթանկ համեմունքն է աշխարհում[7][8], քանի որ վանիլի սերմնապատիճներ աճեցնելն աշխատատար է։ Չնայած գնին, վանիլը բարձր է գնահատվում իր համի համար[8]։ Վանիլը լայնորեն օգտագործվում է ինչպես առևտրային, այնպես էլ սիրողական խոհանոցում, օծանելիքի արտադրության և արոմաթերապիայի մեջ։