Վասիլի Ֆեսենկով
From Wikipedia, the free encyclopedia
Վասիլի Գրիգորի Ֆեսենկով (ռուս.՝ Василий Григорьевич Фесенков, հունվարի 1 (13), 1889, Նովոչերկասկ, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն[1] - մարտի 12, 1972(1972-03-12)[1][2], Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), սովետական աստղագետ, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1935), Ղազախական ԽՍՀ ԳԱ անդամ (1946)։ Ղեկավարել է ԽՍՀՄ ԳԱ աստղագիտության խորհուրդը և Երկնաքարերի ուսումնասիրման կոմիտեն։
Վասիլի Ֆեսենկով Василий Фесенков | |
---|---|
Ծնվել է | հունվարի 1 (13), 1889 Նովոչերկասկ, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | մարտի 12, 1972(1972-03-12)[1][2] (83 տարեկան) Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, Ռուսական հանրապետություն, Խորհրդային Ռուսաստան և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | աստղագետ |
Հաստատություն(ներ) | ՄՊՀ մեխանիկա-մաթեմատիկական ֆակուլտետ և ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա |
Գործունեության ոլորտ | աստղագիտություն |
Անդամակցություն | ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա և Ղազխստանի գիտությունների ազգային ակադեմիա |
Ալմա մատեր | Փարիզի համալսարան և Խարկովի ազգային համալսարան |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն |
Եղել է գիտական ղեկավար | Abraham Zelmanov?, Grigoriy Moiseevitsj Idlis?, Yury Lipsky? և Grigory Fedorovich Sitnik? |
Պարգևներ | |
Vasily Grigorievich Fesenkov Վիքիպահեստում |
1911 թ. ավարտելով Խարկովի համասլարանը ընդունվել է Սորբոնի համալսարան, որտեղ 1914 թ. պաշտպանելով ատենախոսությունը ստացել է գիտությունների դոկտորի կոչում[3]։
Հիմնական աշխատանքները վերաբերում են մոլորակների ֆիզիկական հատկությունների, երկնաքարային նյութի, Արեգակի և աստղերի ֆիզիկայի, աստղերի էվոլյուցիայի, գազափոշային միգամածությունների կազմության, մեր Գալակտիկայի կառուցվածքի, կոսմոգոնիայի պրոբլեմների, մթնոլորտային օպտիկայի ուսումնասիրմանը։
Ֆեսենկովն առաջիններից մեկն է զբաղվել Կենդանաշրջանային լույսի լուսաչափությամբ։ Առաջ է քաշել աստղերի կորպուսկուլային ճառագայթման վարկածը և միջաստղային գազափոշային միջավայրից աստղերի առաջացման գաղափարը։
Պարգևատրվել է Լենինի 3 շքանշանով։ Նրա անունով է կոչված աստերոիդների հիմնական գոտու (2286) Ֆեսենկով աստերոիդը[4][5]։