Վարշավայի համալսարան
From Wikipedia, the free encyclopedia
Վարշավայի համալսարան (լեհ.՝ Uniwersytet Warszawski, լատին․՝ Universitas Varsoviensis), Լեհաստանի առավել հեղինակավոր պետական բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկն է։ Այն հիմնադրվել է 1816 թվականին, Ռուսական կայսրության Լեհական թագավորությունում։ Ըստ 2004 թվականի աշնան տվյալների՝ համալսարանում սովորում է 60 հազարից ավելի ուսանող։
Վարշավայի համալսարան լեհ.՝ Uniwersytet Warszawski | |
---|---|
Հապավում | ՀՎ |
Տեսակ | Համալսարան |
Միջազգային անվանում | լատին․՝ Universitas Varsoviensis |
Հիմնադրված է | 1816 թվական, նոյեմբերի 19 (200 տարեկան) |
Տիպ | Հանրային |
Ռեկտոր | Մարցին Պալյիս (լեհ.՝ Marcin Pałys) |
Ուսանողներ | 44,700 (2014) |
Ընդհանուր անձնակազմ | 5,531 մարդ |
Սպեցիալիտետ | 3,800 (2014) |
Դոկտորանտուրա | 2 148 |
Դոկտորներ | 3,200 (2014) |
Անդամակցություն | Եվրոպայի համալսարանների միություն[1], Alliance 4EU+?, Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալություն[2], Կոալիցիա հանուն հետազոտությունների գնահատման առաջխաղացման[3] և European Open Science Cloud Association?[4] |
Կամպուս | Քաղաքային |
Երկիր | Լեհաստան |
Տեղագրություն | Վարշավա, Լեհաստան |
Կայք | uw.edu.pl |
University of Warsaw Վիքիպահեստում |
Բրիտանական «Թայմս» ամսագիրը համալսարանը ներառել է աշխարհի 200 լավագույն համալսարանների կազմի մեջ։ Ըստ 1816 թվականի տվյալների՝ այն Լեհաստանի ամենամեծ համալսարանն է[5]։ Համալսարանն առաջարկում է մոտ 37 տարբեր ոլորտներում ուսումնասիրություններ, 18 ֆակուլտետներ և ավելի քան 100 մասնագիտություններ՝ հումինատար և տեխնիկական բաժնում, ինչպես նաև՝ բնական գիտությունների[5] բաժիններում։ Համալսարանում ուսուցանվում են կենսաբանություն, քիմիա, լրագրություն և քաղաքագիտություն, փիլիսոփայություն և սոցիոլոգիա, ֆիզիկա, աշխարհագրություն, ռեգիոնալ աշխարհագրություն, երկրաբանություն, պատմություն, կիրառական լեզուներ և սլավոնական բանասիրություն, տնտեսագիտություն, բանասիրություն, մանկավարժություն, լեհերեն, իրավունք և կառավարում, հոգեբանություն, կիրառական սոցիալական գիտություններ, կառավարում և մաթեմատիկա, ինֆորմատիկա և մեխանիկա[6]։
Վարշավայի համալսարանը Լեհաստանի լավագույն համալսարաններից մեկն է։ Այն «Perspektywy» ամսագրի կողմից գնահատվել է որպես լավագույն լեհական համալսարան՝ 2010, 2011 և 2014 թվականներին[7][8]։
Միջազգային վարկանիշներում, ինչպիսիք են՝ ARWU-ն և University Web-ը[9], գնահատել են որպես լեհական բարձրագույն մակարդակի համալսարան։ QS World University Rankings-ը Վարշավայի համալսարանը գնահատեց աշխարհի թոփ 400 համալսարանների մեջ՝ որպես բարձրագույն մակարդակի համալսարաններից մեկը[10]։