Վիլհելմ Մարտին Ֆիլիպ Քրիստիան Լյուդվիգ Լիբկնեխտ (գերմ.՝ Wilhelm Martin Philipp Christian Ludwig Liebknecht, մարտի 29, 1826(1826-03-29)[1][2][3][…], Գիսեն, Upper Hesse, Հեսսենի մեծ դքսություն[4] - օգոստոսի 7, 1900(1900-08-07)[1][2][3][…], Շարլոտենբուրգ, Պոտսդամ, Բրանդենբուրգ, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[5]), գերմանացի սոցիալիստ, Գերմանիայի սոցիալ–դեմոկրատական կուսակցության հիմնադիրներից և ղեկավարներից։
Արագ փաստեր Վիլհելմ Լիբկնեխտ գերմ.՝ Wilhelm Philipp Martin Christian Ludwig Liebknecht, Ծնվել է ...
Վիլհելմ Լիբկնեխտ
գերմ.՝ Wilhelm Philipp Martin Christian Ludwig Liebknecht |
---|
|
Ծնվել է | մարտի 29, 1826(1826-03-29)[1][2][3][…] |
---|
Ծննդավայր | Գիսեն, Upper Hesse, Հեսսենի մեծ դքսություն[4] |
---|
Մահացել է | օգոստոսի 7, 1900(1900-08-07)[1][2][3][…] (74 տարեկան) |
---|
Մահվան վայր | Շարլոտենբուրգ, Պոտսդամ, Բրանդենբուրգ, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[5] |
---|
Գերեզման | Սոցիալիստների հուշահամալիր |
---|
Քաղաքացիություն | Հեսսենի մեծ դքսություն և Գերմանական կայսրություն |
---|
Կրթություն | Գիսենի համալսարան, Մարբուրգի համալսարան և HU Berlin |
---|
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, լրագրող, հակապատերազմային ակտիվիստ, հեղափոխական և գրող |
---|
Ծնողներ | հայր՝ Ludwig Christian Liebknecht? |
---|
Զբաղեցրած պաշտոններ | Member of the Landtag of Saxony?, Գերմանական կայսրության Ռեյխստագի անդամ, member of the Reichstag of the North German Confederation? և Մաքսային պառլամենտի պատգամավոր |
---|
Կուսակցություն | Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն, Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցություն, Saxon People's Party? և Կումունիստների միություն |
---|
Անդամություն | Առաջին ինտերնացիոնալ |
---|
Երեխաներ | Կարլ Լիբկնեխտ, Otto Liebknecht? և Theodor Liebknecht? |
---|
Wilhelm Liebknecht Վիքիպահեստում |
Փակել
Մասնակցել է Գերմանիայում 1848–1849 թվականների հեղափոխությանը, որի պարտությունից հետո արտաքսվել է Շվեյցարիա, ապա՝ Անգլիա։ Տարագրության մեջ ծանոթացել է Կառլ Մարքսի և Ֆրիդրիխ Էնգելսի հետ։ 1850 թվականին մտել է Կոմունիստների միության մեջ։ 1862 թվականին վերադարձել է հայրնիք, մասնակցել I Ինտերնացիոնալի գերմանական ստորաբաժանումների ստեղծմանը։
Համագործակցել է Ավգուստ Բեբելի հետ։ 1869 թվականին Լիբկնեխտն ու Բեբելը Այզենախում հիմնադրել են Գերմանիայի սոցիալ–դեմոկրատական կուսակցությունը, որը ղեկավարվում էր I Ինտերնացիոնալի գաղափարախոսությամբ։
1870–1871 թվականների ֆրանս-պրուսական պատերազմի ժամանակ Բեբելի հետ, հանդես է եկել յունկերության ծրագրերի դեմ։