Վիլհելմ ֆոն Լեեբ
From Wikipedia, the free encyclopedia
Վիլհելմ Ժոզեֆ Ֆրանց Ռիթթեր ֆոն Լեեբ (սեպտեմբերի 5, 1876(1876-09-05)[1], Լեխի Լանդսբերգ - ապրիլի 29, 1956(1956-04-29)[1], Ֆյուսեն, Արևելյան Ալգոյ, Շվաբիա, Բավարիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն) գերմանացի ֆելդմարշալ է պատերազմի հանցագործ[2] Երկրորդ համաշխարհային պատերազմում մասնակցելու ընթացքում։ Լեեբը բարձր առաջադիմությամբ սպա էր Առաջին համաշխարհային պատերազմում և պարգևատրվել էր Մաքս Ժոզեֆի շքանշանով, որը նրան տալիս էր ազնվականի տիտղոս։ Ֆրանսիական ռազմագործողության ժամանակ նա եղել է Բանակային խումբ C-ի հրամանատարը և պատասխանատու էր Մաժինոյի գծի շրջանցման համար։
Վիլհելմ ֆոն Լեեբ գերմ.՝ Wilhelm Josef Franz Ritter von Leeb | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 5, 1876(1876-09-05)[1] |
Ծննդավայր | Լեխի Լանդսբերգ |
Մահացել է | ապրիլի 29, 1956(1956-04-29)[1] (79 տարեկան) |
Մահվան վայր | Ֆյուսեն, Արևելյան Ալգոյ, Շվաբիա, Բավարիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն |
Գերեզման | Waldfriedhof Solln |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Մասնագիտություն | ռազմական գործիչ |
Պարգևներ և մրցանակներ | |
Ստորագրություն | |
Wilhelm Ritter von Leeb Վիքիպահեստում |
Բարբարոսա ռազմագործողության ընթացքում Լեեբը եղել է Բանակային խումբ հյուսիսի հրամանատարը, Մերձբաթլյան երկրները նվաճելով հասավ Լենինգրադ (ներկայիս Սանկտ Պետերբուրգ) և պաշարեց քաղաքը։ Լեեբի զորամիավորումները բազմաթիվ պատերազմական հանցագործություններ են գործել ընդդեմ խաղաղ բնակչության և համագործակցել են ՍՍ-ի հետ, նախապես պլանավորած սպանում էին հրեա բնակչությանը։
Լեեբը օգտվել է Ադոլֆ Հիտլերի բարձրաստիճան սպաների կոռուպցիոն սխեմաներից՝ ստանալով թանկարժեք նվերներ 1941 թվականին և անշարժ գույք 1943 թվականին 638,000 ռայխսմարկ արժողությամբ։ Հաջորդ տարին նրան դատեցին Բարձր հրամանատարության դատավարությունով։ Նրան դատապարտեցին երեք տարվա ազատազրկման։