Վիտամին E
From Wikipedia, the free encyclopedia
E վիտամին, պատկանում է ճարպալույծ միացություններին, որի մեջ են մտնում տոկոֆերոլներն ու տոկոտրիենոլները[1]։ E վիտամինի շատ տարբեր տեսակներից γ-տոկոֆերոլն ամենատարածվածն է Հյուսիսային Ամերիկայի դիետներում[2]։ γ-տոկոֆերոլ պարունակում են եգիպտացորենի, սոյայի ձեթը, մարգարինը և աղցանները[3][4] α-տոկոֆերոլը` E վիտամինի կենսաբանորեն ամենաակտիվ տեսակը, հաջորդ տարածված տեսակն է Հյուսիսային Ամերիկայի ռացիոնում։ E վիտամինի այս տարբերակով հարուստ են ցորենի սաղմը, արևածաղիկը և արևածաղկի ձեթը[4][5]։ Որպես ճարպալույծ անտիօքսիդանտ, այն կասեցնում է թթվածնի ռեակտիվ տեսակների արտադրությունը, որոնք գոյանում են ճարպի թթվեցման ժամանակ[6][7][8]։