Տեղեկատվական պատերազմ
From Wikipedia, the free encyclopedia
Տեղեկատվական պատերազմ (անգլ.՝ information warfare), գիտական, քաղաքական և ռազմական տերմին, որն ունի հետևյալ նշանակությունները.
- Մարդկային հանրույթների դիմակայության գործընթաց, որն ուղղված է մի կողմից՝ ռազմավարական մակարդակի քաղաքական, տնտեսական, ռազմական կամ այլ նպատակների ձեռք բերմանը, հակառակորդ երկրի քաղաքացիական բնակչության, իշխանության և (կամ) զինված ուժերի վրա ազդեցություն գործելով ճանապարհով, հատուկ մշակված և նախապատրաստված տեղեկատվության, տեղեկատվական նյութերի տարածմամբ, մյուս կողմից՝ սեփական երկրի նկատմամբ նման ազդեցությանը հակազդելուն։ «Տեղեկատվական-հոգեբանական պատերազմ» տերմինը փոխառություն է ԱՄՆ-ի ռազմական շրջանակների բառապաշարից։ Այդ տերմինի թարգմանությունը («information and psychological warfare») անգլերենից հայերեն կարող է հնչել թե՛ որպես «տեղեկատվական հակամարտություն», թե՛ որպես «տեղեկատվական, հոգեբանական պատերազմ», կախված նրանից, թե ինչպիսին է կոնկրետ պաշտոնական փաստաթղթի կամ գիտական հրապարակման համատեքստը[1]:. Այդ առումով նաև կիրառվում է հոգեբանական պատերազմ տերմինը, նշանակելով հոգեբանական ներազդեցությունը հակառակորդ պետության քաղաքացիական բնակչության և (կամ) զինծառայողների վրա՝ քաղաքական կամ զուտ ռազմական նպատակների ձեռքբերման համար[2]:.
- Նպատակաուղղված գործողություններ, որոնք ձեռնարկվում են հակառակորդի նկատմամբ տեղեկատվական գերազանցության հասնելու համար՝ հակառակորդի տեղեկատվության, տեղեկատվական գործընթացների և տեղեկատվության համակարգի վրա հարձակման և վնասներ հասցնելու ճանապարհով, միաժամանակ պաշտպանելով սեփական տեղեկատվության, տեղեկատվական գործընթացների և տեղեկատվական համակարգերը[3]:.