Տիխոյի տուն
From Wikipedia, the free encyclopedia
Տիխոյի տուն (եբրայերեն՝ בית טיכו, անգլ.՝ Ticho House), մենագրական-գեղարվեստական թանգարան Երուսաղեմի (Իսրայել) կենտրոնում, Ռավ Կուկ փողոցի թիվ 9 տանը։ Տուն-թանգարանի շենքը հանդիսանում է Երուսաղեմի առաջին շինություններից, որ կառուցվել էր Հին քաղաքի պատերից դուրս։ Տունը ծառայում էր բնակատեղ և աշխատավայր նկարչուհի Աննա Տիխոյի և նրա ամուսնու՝ ակնաբույժ Ավրաամ Ալբերտ Տիխոյի համար։ Ամուսինները համարվում էին Էրեց-Իսրայելի եվրեական մտավորականության 20-րդ դարի սկզբի նշանավոր ներկայացուցիչներից։ Ներկայումս տունը համարվում է թանգարան, այնտեղ տեղակայված են «Փոքրիկ Երուսաղեմ» կաթնային ռեստորանը և մշակութային կենտրոնը, որտեղ անցկացվում են ջազային և դասական երաժշտության համերգներ[1]։