Տիտանների ճակատամարտ
From Wikipedia, the free encyclopedia
Հունական դիցաբանության մեջ, տիտանների ճակատամարտը (/ˌtaɪtəˈnɒməki/ հուն․՝ Τιτανομαχία) տասը տարի տևած ճակատամարտերի շարք էր Թեսալիայում, բաղկացած մեծ մասամբ Տիտաններից (Աստվածների ավագ սերունդը, հիմնվելով Օթրիս լեռան վրա ), ովքեր կռվում էի Օլիմպոսի աստվածների (երիտասարդ սերունդն, ովքեր եկան թագավորելու Օլիմպոս լեռան վրա) և նրանց դաշնակիցների դեմ[1]։ Այս իրադարձությունը հայտնի է նաև Տիտանների պատերազմ, Տիտանների ճակատամարտ, Աստվածների ճակատամարտ անուններով։ Պատերազմը մղվում էր, որոշելու համար, թե աստվածների որ սերունդը պետք է ունենար իշխանություն տիզերքի վրա։
Տիտանների ճակատամարտ | |
---|---|
Տեսակ | fictional war? և episode in Greek mythology? |
Titanomachy Վիքիպահեստում |
Դասակ սերնդի հույները գիտեին մի քանի բանաստեղծություններ աստվածների և Տիտաններից շատերի միջև տեղի ունեցած պատերազմի մասին։ Գերիշխող բանաստեղծությունն և միակն, որը պահպանվել է «Թեոգոնիան», որը վերագրվում է Հեսիոդոսին։ Անհետացած էպիկական պոեմը՝ «Տիտատանների ճակատամարտը», վերագրվում է կույր թրակիացի բանաստեղծ Ֆամիրիդին, լեգենդար գործիչ, ում մասին հիշատակվում էր Պլուտարքոսին վերագրվող «Երաժշտության մասին» էսսեյում։ Տիտանները խաղացել են նաև նշանակալից դեր Օրփեոսին վերագրվող բանստեղծություններում։ Չնայած Օրփեոսական պատմվածքից միայն հատվածներ են պահպանվել, նրանք ցույց են տալիսՀեսիոդոսական ավանդույթի հետաքրքիր ձևեր։