Տիրանոզավր
From Wikipedia, the free encyclopedia
Տիրանոզավր (լատին․՝ Tyrannosaurus` «տիրան-մողես», հին հունարեն՝ τύραννος [tyrannos] «տիրան» և σαῦρος [sauros] «մողես» բառերից[1])` դինոզավրերին պատկանող ցեղ է՝ ցելուրոզավրերի խմբից, տերոպոդների ենթակարգից, միակ տեսակը Tyrannosaurus rex (լատին․՝ rex «արքա») է։ Եղել է ամենատարածված տիրանոզավրիդը և բնակեցրել է Հարավային Ամերիկայի արևմտյան մասը, ինչն այն ժամանակ Լարմանդիա կղզին էր։ Տիրանոզավրի քարացած մնացորդները հայտնաբերվում են աշխարհագրական տարբեր կազմավորումներում, որոնք վերագրվում են ենթակավճի դարաշրջանի մաաստրիխյան փուլին՝ մոտավորապես 65.5-67 միլիոն տարի առաջ[2]։ Եղել է վերջին մողեսակոնքայիններից մեկը, որոնք ապրել են դինոզավրերի ոչնչացման շրջանւոմ։
Տիրանոզավր | ||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||||||
|
||||||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||||||
Tyrannosaurus
(Osborn, 1905)
|
||||||||||||||||||
Հոմանիշներ | ||||||||||||||||||
Tyrannosaurus rex Osborn, 1905 |
||||||||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||||||||
Արեալ | ||||||||||||||||||
|
Ինչպես իր ընտանիքին պատկանող մնացած ներկայացուցիչները, տիրանոզավրը նույնպես զանգվածեղ գլխով երկոտանի գիշատիչ էր և հավասարակշռությունը պահում էր երկար ու ծանր պոչով։ Ի տարբերություն ստորին վերջույթների վերին վերջույթները կարճ էին, սակայն անհավանական ուժեղ իրենց չափսերի համար և կրում էին երկու ճանկավոր մատ։ Տիրանոզավրն իր ընտանիքի ամենախոշոր տեսակն է, տերոպադների ամենամեծ ներկայացուցիչներից մեկը և Երկրի ամբողջ պատմության մեջ ցամաքային ամենամեծ գիշատիչներից մեկը։ Հայտնաբերված բրածոներից ամենամեծն ունեցել է 12.3 մետր երկարություն[3], մինչև ազդրը 4 մետր բարձրություն[4], իսկ քաշը գնահատվել է 6.8 տոննա[5]։ Իր էկոհամակարգում ամենամեծ գիշատիչ լինելով՝ տիրանոզավրը, հավանաբար, որսացել է գադրոզավրեր, ցերատոպսեր և նույնիսկ զաուրոպոդներ[6], սակայն որոշ գիտնականներ ենթադրում են, որ տիրանոզավրը առավելապես սնվել է կենդանիների լեշերով։ Ավելին, տիրանոզավրի սննման հարցը առաջ է բերել երկու տեսակետների բախման, հնէաբանների մի մասը կարծում էր, որ նա հզոր գիշատիչ է եղել, իսկ մյուսները՝ պարզապես լեշակեր, և այդ խնդիրը եղել է հնէաբանության պատմության մեջ ամենավիճահարույցներից մեկը։ Ներկայումս ենթադրվում է, որ նա և եղել է հզոր գիշատիչ և կերել է լեշեր[7]։
Ընդհանուր առմամբ տիրանոզավրի 30 կմախք է հայտնաբերվել՝ որոշները համարյա լիովին պահպանված։ Նյութի առկայությունը հնարավորություն է ընձեռնել կատարել խոր ուսումնասիրություն և նույնիսկ պարզել կենդանու կենսակերպը։ Սննդակարգը, ֆիզիոլոգիան և շարժման արագությունն այն թեմաներից են, որոնց շուրջ գիտնականները բազմիցս վիճաբանել են։ Այս ցեղի դասակարգումը նույնպես առաջ է բարել հակասություններ, գիտնականների մի մասը համարում է, որ այն ունի միայն մեկ տեսակ (T. rex), իսկ ոմանք էլ պնդում են, որ այս ցեղին է պատկանում նաև տարբոզավրը, որը ապրել է Մոնղոլիայի տարածքում կավճի դարաշրջանում։ Երբեմն տիրանոզավրը նույնացվում է հարավամերիկյան այլ տիրանոզավրիդների հետ։ Տիրանոզավրը ձեռք է բերել հանրային լայն ճանաչում որպես գերհզոր գիշատիչ «Յուրայի շրջանի պարկ» ֆիլմի հաջողումից հետո։