Տոլեդոյի տեսարան (կտավ)
իսպանացի նշանավոր նկարիչ Էլ Գրեկոյի նկարը / From Wikipedia, the free encyclopedia
Տոլեդոյի տեսարան (իսպ.՝ Vista de Toledo), իսպանացի նշանավոր նկարիչ Էլ Գրեկոյի նկարը։ Նկարչի երեք նկարներից մեկն է, որ բնապատկեր է ներկայացնում («Տոլեդոյի տեսքն ու հատակագիծը», «Սինայի լեռներ»)[5]։ Նկարի մեկ այլ անվանումն է «Տոլեդոն ամպրոպին» (Toledo en una tormenta): Եվրոպական արվեստի առաջին բնապատկերներից է։ Վան Գոգի «Աստղալից գիշեր» և Ուիլյամ Թըրների մի քանի բնապատկերների հետ նկարը համարվում է երկնքի տեսարան պատկերող ամենահայտնի նկարներից մեկը եվրոպական գեղանկարչության մեջ։
Արագ փաստեր Տոլեդոյի տեսարան, տեսակ ...
Տոլեդոյի տեսարան | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Էլ Գրեկո |
տարի | 1596 |
բարձրություն | 121,3 սանտիմետր[1] |
լայնություն | 108,6 սանտիմետր[1] |
ուղղություն | մաներիզմ[2] |
ժանր | բնանկար |
նյութ | յուղաներկ |
գտնվում է | Մետրոպոլիտեն թանգարան[3] |
հավաքածու | Մետրոպոլիտեն թանգարան[4] և European Paintings? |
սեփականատեր | Louisine Havemeyer?[1] |
https://www.wga.hu/html/g/greco_el/11/1105grec.html կայք | |
Ծանոթագրություններ | |
View of Toledo by El Greco Վիքիպահեստում |
Փակել