Ցուկատ
From Wikipedia, the free encyclopedia
Ցուկատ, ըստ որոշ ենթադրությունների՝ «ցուկատ» բառն առաջացել է լատիներեն succidus[1] բառից, սակայն ըստ մի շարք այլ կարծիքների՝ այն բխվում է եբրայերեն «սուկկա» (סוכה) բառից, ինչը եբրայական տոնակատարության ժամանակ օգտագործվող փայտե ժամանակավոր խրճիթ է։ Շաքարի օշարակում եփված, հետագայում չորացված, շաքարալյուրով պատված և շաքարի օշարակով ջնարակված մրգային զանգված։ Ցուկատների համար որպես հումք են ծառայում թարմ պտուղ-հատապտուղները, ինչպես նաև չստերիլիզացված մուրաբաները։
Արտադրության համար կիրառվում են հետևյալ հաջորդական քայլերը՝ հումքի նախապատրաստում, օշարակի պատրաստում, եփում, օշարակից պտուղների անջատում, շաքարալյուրի ցանում կամ օշարակով ջնարակում, չորացում և տարայավորում։
Առավել լայն տարածում ունեն արմավի[2], արքայախնձորի, կոճապղպեղի[3], բալի և ձմերուկի (կեղևի)[4] ցուկատները։
Արտաքինից պտուղները պետք է լինեն ձևով և չափերով միանման և իրար չկպած։ Ըստ չափի և ձևի շեղումները թույլատրելի են 3-5 %-ի սահմաններում։