Փիթ Սամփրաս
From Wikipedia, the free encyclopedia
Պետրոս «Փիթ» Սամփրաս[2] (անգլ.՝ Petros "Pete" Sampras, հուն․՝ Πιτ Σάμπρας, օգոստոսի 12, 1971(1971-08-12)[3][4], Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ[3], ԱՄՆ), ամերիկացի նախկին պրոֆեսիոնալ թենիսիստ և աշխարհի թիվ մեկ ռակետ, համարվում է թենիսի պատմության մեջ ամենաականավոր թենիսիստներից մեկը[5][6]։ Նա պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 1988 թվականին և ավարտել 2002 թվականին, US Open մրցաշարում, որում նա հաղթանակ է տանում՝ եզրափակիչում հաղթելով Անդրե Աղասիին։ Նա հատկապես հայտնի էր իր ճշգրիտ մատուցումներով և արժանացել է «Ատրճանակ Փիթ» մականունին։
Սեռ | արական |
---|---|
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Բնակվելու վայր | Բել Ամիր |
Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 12, 1971 (52 տարեկան) |
Ծննդավայր | Վաշինգտոն, ԱՄՆ |
Հասակ | 185 սմ |
Քաշ | 77 կգ |
Կարիերայի սկիզբ | 1988 թվական |
Կարիերայի ավարտ | 2003 թվական |
Աշխատող ձեռք | աջ |
Հարված ձախից | մեկձեռքանի |
Մարզիչ | Պիտեր Ֆիշեր (? -1989) Թիմ Գուլիկսոն (1992-1995) Պոլ Անակոն (1995-2001) Խոսե Հիգուերաս (2002) Պոլ Անակոն (2002) |
Պարգևավճար, USD | 43 280 489 |
Մենախաղ | |
Խաղեր Հ/Պ | 762–222[1] |
Ամենաբարձր վարկանիշ | 1 (1993 թվականի ապրիլի 12) |
Մեծ Սաղավարտի մրցաշարեր | |
Ավստրալիա | Հաղթանակ (1994, 1997) |
Ֆրանսիա | 1/2 եզրափակիչ (1996) |
Ուիմբլդոն | Հաղթանակ (1993-95, 1997-2000) |
ԱՄՆ | Հաղթանակ (1990, 1993, 1995-96, 2002) |
Օլիմպիական խաղեր | |
Զուգախաղ | |
Խաղեր Հ/Պ | 64–70[1] |
Ամենաբարձր վարկանիշ | 27 (1990 թվականի փետրվարի 12) |
Մեծ Սաղավարտի մրցաշարեր | |
Ավստրալիա | 2 շրջան (1989) |
Ֆրանսիա | 2 շրջան (1989) |
Ուիմբլդոն | 3 շրջան (1989) |
ԱՄՆ | 1 շրջան (1988, 1989, 1990) |
petesampras.com | |
Ավարտել է կարիերան |
Սամփրասը դառնում է առաջին թենիսիստը, ով գերազանցում է Ռոյ Էմերսոնի ռեկորդը, ով «Բաց դարաշրջանում» հաղթանակ էր տարել Մեծ Սաղավարտի 12 մրցաշարերում և ավարտում է ելույթները 14 տիտղոս արդյունքով (յոթ տիտղոս Ուիմբլդոնի մրցաշարում, հինգ՝ US Open, երկու՝ Australian Open ), չնայած դա արդեն ռեկորդ չէ։ Մինչ այժմ նա պահպանում է ATP մրցաշրջանի վերջին թիվ 1 ռակետի վեց վարկանիշային ռեկորդը, որին նա արժանացել է 1993 թվականից 1998 թվականն անընդմեջ։