Քարթլիս ցխովրեբա
From Wikipedia, the free encyclopedia
Քարթլիս ցխովրեբա (վրաց.՝ ქართლის ცხოვრება՝ Քարթլիի կյանքը), պատմական երկերի ժողովածու, որն ընդգրկում է վրաց ժողովրդի պատմությունը վաղ միջնադարից մինչև XVIII դարը[1]։ Ավելի ճշգրիտ որակավորմամբ՝ «Քարթլիս ցխովրեբան» ժամանակագրությունների ժողովածու է[2]։. Ընդ որում, այն արդի Վրաստանի այն տարածաշրջանի պատմությունն ու ժամանակագրություն է, որը կոչվում է Քարթլի, հայերեն՝ Վիրք, իսկ հին հունական, հին հռոմեական և բյուզանդական աղբյուրներում հայտնի էր որպես Իբերիա։ Այժմ այն անվանում են նաև Կովկասյան Իբերիա, տարբերելու համար Եվրոպայի արևմուտքում գտնվող Իբերիա կամ Իսպանիա երկրից։ Ավելի ճշգրիտ՝ «Քարթլիս ցխովրեբան» Վիրք երկրամասի արքաների ժամանակագրությունն է[3][4]։