Քևին Քոսթներ
ամերիկացի դերասան / From Wikipedia, the free encyclopedia
Քևին Մայքլ Քոսթներ (անգլ.՝ Kevin Michael Costner, հունվարի 18, 1955(1955-01-18)[1][2][3][…], Լինվուդ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասան, պրոդյուսեր, ռեժիսոր և երաժիշտ։ Հանդիսատեսին հայտնի է «Ջրաշխարհ», «Թիկնապահը», «Ճպուռը», «Գայլերի հետ պարողը» և այլ ֆիլմերից։ Քևինը երկու անգամ արժանացել է Օսկար, երեք անգամ Ոսկե գլոբուս, մեկ Էմմի մրցանակի և 3 անգամ առաջադրվել է BAFTA մրցանակի համար։ 2013 թվականին նա արժանացել է Սեզար կինոմրցանակի։
Քոսթների նշանակալից կերպարներն են Էլիոթ Նեսը «Անձռնմխելիները», Քրեշ Դեյվիսը «Դարհեմյան ցուլը», Ռեյ Կինսելլան «Նրա երազանքների դաշտը», լեյտենանտ Ջոն Դամբարը «Պարեր գայլերի հետ», Ջիմ Գարիսոնը «Ջոն Ֆ. Քենեդի. Կրակոցներ Դալլասում», Ռոբին Հուդը «Ռոբին Հուդ. գողերի արքայազն», Ֆրենկ Ֆարմերը «Թիկնապահը» և Ջոնաթան Քենթը «Պողպատե մարդը» ֆիլմերում։
Քևինը Ուիլյամ Անս Հեթֆիլդին «Հեթֆիլդներն ու ՄակՔոյերները» մինի սերիալում մարմնավորելու համար արժանացել է Էմմի մրցանակի և Կինոդերասանների գիլդիայի մրցանակի «մինի սերիալում կամ ֆիլմում լավագույն դերասան» անվանակարգում։