Օսկար Ռոբերտսոն
From Wikipedia, the free encyclopedia
Օսկար Փալմեր Ռոբերտսոն (անգլ.՝ Oscar Palmer Robertson, նոյեմբերի 24, 1938(1938-11-24)[1][2], Charlotte, Թենեսի, ԱՄՆ[3][4]), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, որը խաղացել է խաղարկողի և հարձակվող պաշտպանի դիրքերում։ Հանդես է եկել բասկետբոլի ազգային ասոցիացիայի «Սակրամենտո Քինգս» և «Միլուոքի Բաքս» ակումբներում[5] և ԱՄՆ-ի ազգային հավաքականում։ 1960 թվականին ընտրվել է NBA Դրաֆթի ժամանակ։ 1971 թվականին Օսկարը «Միլուքոի Բաքս» ակումբի կազմում դարձլ է NBA չեմպիոն։
Օսկար Ռոբերտսոն Oscar Robertson | |||||||||||||||||
Օսկար Ռոբերտսոնը 2010 թվականին | |||||||||||||||||
կարիերան ավարտել է | |||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ակումբ | կարիերան ավարտել է | ||||||||||||||||
Դիրքը | Խաղարկող պաշտպան | ||||||||||||||||
Ի ծնե տրված անունը | Օսկար Փալմեր Ռոբերտսոն Oscar Palmer Robertson | ||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 24, 1938 (85 տարեկան) | ||||||||||||||||
Ծննդավայր | ԱՄՆ, Թենեսի, Շառլոթ | ||||||||||||||||
Ազգություն | ամերիկացի | ||||||||||||||||
Հասակ | 196 սմ | ||||||||||||||||
Քաշ | 100 կգ | ||||||||||||||||
Դպրոց | Քրիսփուս-Աթուքս (Ինդիանապոլիս, Ինդիանա) | ||||||||||||||||
համալսարան | Ցինցինատի համալսարան (1957—1960) | ||||||||||||||||
Դրաֆթ | 1-րդ | ||||||||||||||||
Դրաֆթի տարի | 1960 | ||||||||||||||||
Դրաֆթ ակումբ | Ցինցինատի Ռոյալս | ||||||||||||||||
Կարիերայի պատմություն | |||||||||||||||||
| |||||||||||||||||
Մրցանակներ | |||||||||||||||||
| |||||||||||||||||
Կարիերայի ցուցանիշներ | |||||||||||||||||
| |||||||||||||||||
| |||||||||||||||||
1980 Բասկետբոլի փառքի սրահ |
Օսկար Ռոբերտսոնը լավ արդյունք է ցուցաբերել դպրոցական տարիների և օգնել է Քրիսփաս Էթաքս ավագ դպրոցի հավաքականին երկու անգամ դառնալ ԱՄՆ Ինդիանա նահանգի չեմպիոն։ Դպրոցը ավարտելուց հետո, Օսկար Ռոբերտսոնը ընդունվել է Ցինցինատայի համալսարան, որի կազմում երեք անգամ ճանաչվել է ուսանողների մեջ ԱՄՆ ամենալավ բասկետբոլիստ։ ԱՄՆ բասկետբոլային լրագրողների ասոցիացիայի կողից երկու անգամ ճանաչվել է տարվա բասկետբոլիստ։ Այդ մրցանակը 1998 թվականից կրում է «Օսկար Ռոբերտսոնի մրցանակ» անվանում։ Օսկարը ուսման հետ համատեղ հանդես է եկել նաև ԱՄՆ բասկետբոլի ազգային հավաքականի կազմում։ 1960 թվականին ԱՄՆ հավաքականի կազմում դարձել է օլիմպական չեմպիոն, իսկ 1959 թվականին Համաամերիկյան խաղերի չեմպիոն։
Ռոբերտսոնը համարվում է NBA-ի պատմության ամենաունիվերսալ բասկետբոլիստներից մեկը։ Նրան է պատկանում առաջնության մեջ ամենաշատ թրիփլ-դաբլների ռեկորդը (181)։ Առաջնության ամբողջ պատմության ընթացքում ընդամենը չորս մարզիկ է կարողացել հաղթահարել 100 թրիփլ-դաբլների շեմը։ Օսկարը նաև NBA-ի պատմության այն երկու բասկետբոլիստներից է, որոնք թրիփլ-դաբլ են կատարել միջինում մեկ խաղի ընթացքում՝ մրցաշրջանի ընթացքում (Ռասսել Վեսթբրուք)[6]։