Օսմանյան կայսրության բաժանում
From Wikipedia, the free encyclopedia
Օսմանյան կայսրության բաժանում (թուրքերեն՝ Osmanlı İmparatorluğu'nun parçalanması, 1918 թվականի հոկտեմբերի 30 - 1922 թվականի նոյեմբերի 1), քաղաքական իրադարձություն, որը տեղի է ունեցել Առաջին համաշխարհային պատերազմից հետո, երբ այդ հակամարտությունում Օսմանյան կայսրության պարտության և դրանից առաջ սկսված փլուզման արդյունքում տարածքների և ժողովուրդների հսկայական կոնգլոմերատը, որոնք նախկինում գտնվում էին թուրքական սուլթանի տիրապետության տակ, բաժանվել է մի քանի նոր պետությունների և տարածքների[1]։
Օսմանյան կայսրության մասնատումը նախատեսվում էր Թուրքիային հակադրվող տերությունների կողմից այդ պետության՝ պատերազմ մտնելու առաջին իսկ օրերից[2], թեև Օսմանյան կայսրության հակառակորդները, Օսմանյան կայսրության տարածքում հետպատերազմյան նպատակներից ելնելով ունեին բազմաթիվ հակասություններ և կնքեցին մի քանի կրկնակի և եռակի պայմանագրեր[3]։ 1918 թվականի նոյեմբերին Անտանտի զորքերի կողմից Կոստանդնուպոլսի գրավումից հետո Օսմանյան կայսրության կառավարությունը 1920 թվականին ստորագրեց Սևրի խաղաղության պայմանագիրը[4]։ Այնուամենայնիվ, Թուրքիայի անկախության պատերազմը դաշնակիցներին ստիպեց վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ՝ նախքան պայմանագրի վավերացումը։ Դաշնակիցները և Թուրքիայի Ազգային մեծ ժողովը 1923 թվականին ստորագրեցին և վավերացրին Լոզանի նոր պայմանագիրը՝ Սևրի պայմանագրի փոխարեն, որն ամրագրեց տարածքային հարցերի մեծ մասը։ Մի չլուծված հարց էր շարունակում մնալ Մոսուլի հակամարտությունը, որը հետագայում հետագայում լուծվեց Ազգերի լիգայի մասնակցությամբ։
Օսմանյան կայսրության բաժանումը հանգեցրեց ժամանակակից արաբական աշխարհի և Թուրքիայի Հանրապետության ստեղծմանը։ Ազգերի լիգան Ֆրանսիային մանդատներ տվեց Սիրիայի և Լիբանանի համար, իսկ Մեծ Բրիտանիային՝ Միջագետքի և Պաղեստինի համար (որը հետագայում բաժանվեց երկու շրջանների՝ Պաղեստին և Տրանսիորդանիա)։ Արաբական թերակղզում Օսմանյան կայսրության տիրապետությունները դարձել են այն մասի, որն այսօր Սաուդյան Արաբիան և Եմենն է։