Ֆերդինանդ VII
From Wikipedia, the free encyclopedia
Ֆերդինանդ VII կամ Ֆեռնանդո VII (իսպ.՝ Fernando VII, հոկտեմբերի 14, 1784(1784-10-14)[1][2][3][…], Էլ Էսկորիալ, Իսպանիա[3] - սեպտեմբերի 29, 1833(1833-09-29)[1][3][4][…], Մադրիդ, Իսպանիա[3]), Իսպանիայի թագավոր 1808 թվականին և 1814-1833 թվականներին։ Թագավոր է դարձել 1808 թվականի մարտի 19-ին, ապստամբած ժողովրդի կողմից ժամիշխան Գոդոյին տապալելուց և իր հոր՝ Կառլոս IV-ի հրաժարականից հետո։
Ֆերդինանդ VII | |
---|---|
Զինվորական կոչում | Captain general of the Army? |
Ծնվել է՝ | հոկտեմբերի 14, 1784(1784-10-14)[1][2][3][…] |
Ծննդավայր | Էլ Էսկորիալ, Իսպանիա[3] |
Մահացել է՝ | սեպտեմբերի 29, 1833(1833-09-29)[1][3][4][…] (48 տարեկան) |
Վախճանի վայր | Մադրիդ, Իսպանիա[3] |
էլ-Էսկորիալ արքունի եկեղեցի և Էլ Էսկորիալ | |
Երկիր | Իսպանիա |
Տոհմ | Բուրբոններ |
կառավարիչ | |
Հայր | Կառլ IV |
Մայր | Մարիա Լուիզա |
Երեխաներ | Իզաբելլա II[5], Լուիզա Ֆեռնանդա, Infanta María Luisa Isabel of Spain?[4] և unnamed daughter de Borbón?[4] |
Հավատք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Պարգևներ | |
Ստորագրություն |
Նապոլեոն I-ը, որի զորքերը զավթել Էին Իսպանիան, օգտվելով թագավորական ընտանիքի անմիաբանությունից, Ֆերդինանդ VII-ին հարկադրել է հրաժարվել գահից և Իսպանիայի գահ բարձրացրել իր եղբորը՝ Ժոզեֆ Բոնապարտին։ 1808-1814 թվականներին ապրել է Ֆրանսիայում։ Ֆրանսիական տիրապետության անկումից հետո, 1814 թվականին վերադարձել է Իսպանիա։
1820 թվականից սկսված նոր հեղափոխության պայմաններում, ընդունել է 1812 թվականին արմատական սահմանադրությունը, միաժամանակ գլխավորել հակահեղափոխությունը։
Հեղափոխության ճնշումից հետո վերականգնել է բացարձակ միապետական վարչակարգը։