Ֆլամանդական ասացվածքներ (կտավ)
Պիտեր Բրեյգել Ավագի նկար / From Wikipedia, the free encyclopedia
Ֆլամանդական ասացվածքներ (հոլ.՝ Nederlandse Spreekwoorden) կամ Աշխարհը գլխիվայր (հոլ.՝ The Topsy-Turvy World), ֆլամանդացի գեղանկարիչ Պիտեր Բրեյգել Ավագի կտավը` ստեղծված 1559 թվականին։ Նկարը ներկայացնում է ֆլամանդական ասացվածքներն իրենց ուղղակի նշանակությամբ։
Ֆլամանդական ասացվածքներ | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Պիտեր Բրեյգել Ավագ[1] |
տարի | 1559 |
բարձրություն | 117 սանտիմետր[1] |
լայնություն | 163 սանտիմետր[1] |
ուղղություն | հյուսիսային Վերածնունդ |
ժանր | կենցաղային ժանր |
նյութ | կաղնու փայտ |
գտնվում է | Բեռլինի պատկերասրահ |
հավաքածու | Բեռլինի պատկերասրահ[1] |
հիմնական թեմա | The Blue Cloak? |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ | |
Netherlandish Proverbs (Bruegel the Elder) Վիքիպահեստում |
Նկարը, որ պահվում է Բեռլինի պատկերասրահում, լի է խորհրդանիշերով, որոնք վերաբերում են հոլանդական ասացվածքներին ու ասույթներին։ Նրանցից ոչ բոլորն են վերծանվել ժամանակակից հետազոտողների կողմից, քանի որ որոշ արտահայտություններ, ժամանակի ընթացքում դադարելով գործածվելուց, մոռացվել են։ Բրեյգելի հետ գրեթե միաժամանակ իր «Գարգանտյուա և Պանտագրյուել» վեպում ասացվածքներ է ներկայացրել ֆրանսիացի գրող Ֆրանսուա Ռաբլեն։
Իր կտավում գեղարվեստական մեծ ուժով Բրեյգելը ներկայացնում է մարդկային թուլություններն ու թերությունները։ Նրա որդին` Պիտեր Բրեյգել Կրտսերը, հոր աշխատանքի մոտ 20 կրկնօրինակ է արել, որոնցից ոչ բոլորն են անփոփոխ ներկայացնում բնօրինակը. դրանք իրարից տարբերվում են որոշ դետալներով։
Բրեյգելի 45 նկարներից 30-ը ներկայացնում են բնությունը, գյուղն ու նրա բնակիչներին։ «Բարեկենդանի ու պասի պայքարը» կտավում (1559) ներկայացված է ժողովրդական տոնախմբությունը ֆլամանդական քաղաքի փողոցներում։ Դիմակավորված անձինք, մուրացկանները, առևտրականները, երաժիշտները, խաղացողները, հարբածները, եկեղեցականները, հանդիսատեսները, որոնք պատկերված են նկարում, շուրջպար են բռնել, խաղում են, պարում։ Հենց այդ ոգով է արված ոչ պակաս հայտնի «Ֆլամանդական ասացվածքներ» նկարը (1559)։