Ֆուտբոլի Բելառուսի Սուպերգավաթ 2015
From Wikipedia, the free encyclopedia
Ֆուտբոլի Բելառուսի Սուպերգավաթ 2015, ֆուտբոլի Բելառուսի Սուպերգավաթի 6-րդ խաղարկումն է, որն անցկացվել է 2015 թ. մարտի 14-ին Պինսկ քաղաքի «Վոլնա» մարզադաշտում։ Եզրափակիչ խաղում միմյանց դեմ մրցում էին 2013/14 մրցաշրջանի հաղթող «ԲԱՏԷ» և 2013/14 մրցաշրջանի գավաթակիր Սոլիգորսկ քաղաքի «Շախտյոր» ակումբները։
Խաղի հիմնական ժամանակն ավարտվում է 0:0 հաշվով։ Հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում ավելի ուժեղ է գտնվում «ԲԱՏԷ» ակումբը (3:0), որն արդեն 5-րդ անգամ է կարողանում նվաճել տիտղոսը[1]։