Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 1996
From Wikipedia, the free encyclopedia
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 1996 («Եվրո 1996»), Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության 10-րդ խաղարկությունն է, որն անց է կացվել Անգլիայում՝ 1996 թվականի հունիսի 8-ից մինչև հունիսի 30-ը։
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 1996 UEFA Euro 1996 | |
---|---|
Մրցաշրջանի մանրամասներ | |
Անցկացման վայր | Անգլիա |
Քաղաքներ | 8 |
Մարզադաշտեր | 8 |
Մրցաշրջանի ժամկետ | հունիսի 8 - հունիսի 30 |
Մասնակիցներ | 16 |
Մրցանակային տեղեր | |
Չեմպիոն | Գերմանիա |
Փոխչեմպիոն | Չեխիա |
Երրորդ տեղ | Անգլիա Ֆրանսիա |
Մրցաշրջանի վիճակագրություն | |
Խաղեր | 31 |
Խփված գոլեր | 64 (2.06 գոլ խաղում) |
Ռմբարկու(ներ) | Ալան Շիրեր |
← 1992 2000 → |
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության հաղթող դարձավ Գերմանիան, ով լրացուցիչ ժամանակում կարողացավ գրավել Չեխիայի ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասը և երրորդ անգամ դառնալ Եվրոպայի չեմպիոն։ Առաջնության եզրափակիչ փուլին մասնակցում էին թվով 16 հավաքականներ[1][2]։
Այս առաջնությունը առաջին ֆուտբոլային մրցաշարն էր, որը կրեց Եվրոպայում տեղի ունեցող երկու խոշոր աշխարհաքաղաքական իրադարձություններ (Խորհրդային Միության փլուզում և Հարավսլավիայի կազմալուծում) հետևանքները, քանի որ առաջնության որակավորման փուլում հայտնվել էին տասնյակ նոր հավաքականներ (Ռուսաստան, Հայաստան, Վրաստան, Մակեդոնիա, Ուկրաինա, Խորվաթիա և այլն)։ Նրանցից երկուսին՝ Ռուսաստանին և Խորվաթիային, հաջողվեց հասնել եզրափակիչ փուլ։
Առաջնության ընթացքում աշխարհում առաջին անգամ տեղի ունեցավ «ոսկե խաղ» ձևակերպում՝ ֆուտբոլային հանդիպում, որի ընթացքում ավելացված ժամանակի վերջին րոպեին գնդակը հայտնվում է դարպասում, և թիմը հաղթանակ է տոնում կարևոր ֆուտբոլային մրցաշարում։ Առաջին անգամ նման ձևակերպում կատարել է գերմանացի ֆուտբոլիստ Օլիվեր Բիրհոֆը։